Հասարակական07:38, 01 Մայիս 2013
Թուրք նախարար. «Անատոլիայից դուրս եկածները Թուրքիայի սփյուռքն են»

Թուրքիայի մշակույթի
և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ
հարցազրույց է տվել Թուրքիայի հայկական Ակօս թերթին: Չելիքը, քննադատելով
Թուրքիայի հիմնադրման
գաղափարաբանությունը, ասել է. «Նույնիսկ թուրքերի հիշողության հետ չհամատեղվող մի թուրքականություն և ազգայնականություն է արտադրվել: Դրանք
թուրքերի աշխարհայացքի մեջ գոյություն չունեցած մի սինթետիկ թուրքականության անունից պետության մեջ բազմաթիվ կոտորածներ են իրականացրել: Սրանք
անողները պատասխանատու են թուրքականության և Անատոլիայի հանդեպ»:
Թուրք նախարարը անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նշել է, որ հայկական սփյուռքի կողմից «ցեղասպանության պնդումները» գաղափարախոսության վերածվել: Չելիքը նշելով, որ
Թուրքիայի բոլոր փոքրամասնությունները տրավմայի են ենթարկվել, ասել է. «Անատոլական ծագում ունեցող հայերից ստեղծված սփյուռքը Թուրքիայի սփյուռքն է: Պետությունը ստեղծելիս ազգային պետության տրամաբանությունը միատարր պետության ստեղծում էր պահանջում: Այդ կառույցի մեջ ոչ մի
կոնֆլիկտային տարր չպիտի լիներ: Դա
նույնիսկ թուրքերի մտածողության հետ կապ
չունեցող ազգայնականություն ու թուրքականություն էր»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |