Հասարակական12:28, 02 Մայիս 2013
Թուրքիայում 183-ամյա հայկական դպրոցը վերածվում է հյուրանոցի

Ստամբուլի
Թարլաբաշը պողոտայում գտնվող 1830 թվականին կառուցված «Անարատ Հիգություն» կաթոլիկ
միանձնուհիների հայկական դպրոցը վերածվում է մասնավոր հյուրանոցի: Այս մասին տեղեկացնում
է թուրքական «Սաբահ»(Sabah) օրաթերթը:
Հայկական
կաթոլիկ պատրիարքարանի կողմից հիմնադրված դպրոցի նպատակն է եղել հայ աղջիկներին
կրոնական, ազգային և մարդկային արժեքներով կրթելը:
Դպրոցի գործունեությունը դադարեցվել
է սկսած 1982 թվականից: Այն փակել են` պատճառաբանելով, թե ուսումնական
հաստատության համար անհարմար տեղում է գտնվում: 1985-2000թթ այստեղ իրականցրել է
տեսահոլովակների և սերիալների նկարահանումներ , որի ընթացքում պատմական շինությունը
լուրջ վնասներ է կրել: Սակայն ըստ «Սաբահի»` այստեղ ներկայումս իրականացվում են
վերանորոգման աշխատանքներ: Նշենք, որ վերջին տարիներին դպրոցի շենքը ծառայել է
որպես Ստամբուլի Արվեստի կենտրոն: Հյուրանոցը, որը ունենալու է 30 սենյակ, բացվելու
է 2014 թվականին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |