Հասարակական07:50, 03 Մայիս 2013
Դինքի գործով դատավարությունում նոր զարգացումեր

Թուրքական «Զաման» օրաթերթը Դինքի սպանության դատավարությանն առնչվող մի հոդված
է հրապարակել, որտեղ նշվում է նոր զարգացումների մասին:
Ստամբուլի անչափահասների ծանր հացագործությունների դատարանում երեկ կայացած
դատական նիստում Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն գաղտնի վկա Բարըշի ցուցմունքերի հիման վրա
գործին առնչվող որոշ տեղեկություններ է հաղորդել: Ըստ գաղտնի վկայի` Սամասթը
Տրապիզոնից Ստամբուլ մեկնելիս իր անհայտ ինքնությամբ մի ենթասպա է բերել, վերջինս
մանրազնին ուսումնասիրել է հանցագործության վայրը:
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանությունը կատարած Օգունի Սամաթը, ով 22 տարի և 10 ամիս ազատազրկման է դատապարտվել, Ստամբուլի քրեական դատարանում կայացած նիստին չի մասնակցել: Դատարանին ներկայացրած տեղեկանքի համաձայն` նրա բացակայությունը հարգելի է համարվել: Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջօղլուն Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչըին տեղեկացրել է, որ Դինքի մահափորձի վերաբերյալ որոշ փաստաթղթավորված տեղեկություններ է գտել:
Անկարայի Հանրապետական դատախազությունից գործին առնչվող նոր փաստաթղթերի պահանջ է ներակայցվել: Ավելի ուշ Ֆեթիյե Չեթինն էլ հավաստիացրել է, որ վերը նշված ցուցմունքերը համապատասխանում են իրականությանը: Ստամբուլի հանրապետական դատախազությունում ընթացող հետաքնության շրջանակներում ցուցմունք տվող գաղտնի վկա Բարըշի հաղորդած տեղեկությունները պետք է ներառվեն դատավարության մեջ: Բարըշն իր ցուցմունքում ասել է, որ Սամասթի Ստամբուլ գալուց մի օր առաջ Տրապիզոնի Ոստիկանական հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակից ենթասպայի հետ հանդիպում է ունեցել: Այդ ենթասպան անձամբ է ուսումնասիրել հանցագործության վայրը: Դատարանը իր որոշման մեջ տեղեկացրեց, որ անհրաժեշտ շարունակել գաղտնի վկայի հարցաքննությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |