• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:56, 06 Մայիս 2013

Հայ իրականությունը` Մուշից մինչև Գյումրի

Հայ իրականությունը` Մուշից մինչև Գյումրի

Արշավախումբն ուսումնասիրել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունից առաջ Մուշում բնակվող հայ բնակչության հետքերը և ֆիլմ նկարահանել: «Ճանապարհի սկզբին» ֆիլմը ներկայացնում է հայ իրականությունը` Մուշից մինչև Գյումրի…
Ֆիլմի ռեժիսորն է Սոմնուր Վարդարը, իսկ պրոդյուսերը` Զեյնեփ Գյուզելը: Նկարահանման աշխատանքները մեկնարկել են 2011 թվականին` «Անադոլյու քյուլթյուրի» և ևս 3 կազմակերպության կողմից:

Հայաստանի և Թուրքիայի համալսարաններից 10-ական ուսանող, 10 դասախոս և ծրագրի 10 համակարգող մշեցի հայեր գտնելու համար գրեթե 2 շաբաթ մնացել են Մուշում, այնուհետև գնացել Գյումրի` այստեղ բնակվող մշեցիներին ևս հանդիպելու նպատակով:

Ինչպես ընդգծել է «Անադոլյու քյուլթյուրի» համակարգող Ռագըփ Զըքը. «Կարևորը երկխոսությունն է: Միայն այդ կերպ կարող ենք ջարդել «արյունարբու թուրքի» և «կեղտոտ հայի» ստերիոտիպները: Հույս կա, որովհետև բազմաթիվ բնագավառներ կան, որոնք կարող են քննարկման նյութ դառնալ»:

Զըքը նշել է, որ թեև Մուշում որպես քրիստոնյա ապրող հայեր չկան, սակայն իսլամացած հայ բնակչության թիվն այստեղ բավականին մեծ է: Զըքը նաև շեշտել է. «Մուշը կարևոր է հայերի համար: Մշեցի է եղել հայկական այբուբենի ստեղծողը: Այս քաղաքից է ծագել նաև քրիստոնեությունն առաջինն ընդունած հայոց թագավորը: Պարզվում է` 1915 թ. առաջ այստեղի բնակչության կեսը հայ է եղել»:

Ռագըփ Զըքը նաև հայտնել է, թե տպավորություն է ստացել, որ Մուշից Գյումրի գաղթածների թոռները սրբության պես են պահպանում Մուշից բերված ձեռագիր ավետարանները, իսկ նրանց ամենամեծ ցանկությունն է տեսնել իրենց նախնիների` Թուրքիայում մնացած տները: Զըքն ասել է. «Երբ Գյումրիում էի, ամենաշատ լսածս նախադասությունը հետևյալն էր. «Մի գնամ-տեսնեմ»: Նրանց կարոտն անհավատալի չափերի է հասնում: Կան այնպիսիք, ովքեր ուզում են իրենց նախնիների գերեզմաններին այցի գնալ, սակայն ֆինանսական պայմանները և փոխադրումը մեծ արգելք են: Երբ նրանց հարցնում են` «Քեզ Թուրքիայից ի՞նչ բերեմ», պատասխանում են. «Մի փոքրիկ կավե ամանի մեջ հող ու քար լցրու և բեր»…»:

Աղբյուր` akunq.net


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}