Հասարակական14:14, 06 Մայիս 2013
Ձերբակալվել են Սբ. Հովհաննես եկեղեցու միջադեպի կասկածյալները

Թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել մայիսի 5-ին Ստամբուլի
Գեդիքփաշա թաղամասի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մատույցներում տեղի ունեցած
միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ պատարագի մատուցման ժամանակ եկեղեցուն էր
մոտեցել անհայտ անձը և հրազենից 7 անգամ օդ կրակելուց հետո դիմել փախուստի:
Թուրքիայի ոստիկանությունը հայտնում է, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 2 կասկածյալ, որոնցից մեկը` 15, մյուսը 17 տարեկան է: Ըստ նախնական տեղեկությունների` հարցաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը ծագումով հայ է:
Պատանիներն իրենց ցուցմունքներում նշել են, որ ընդամենը ցանկացել են փորձարկել նոր գնած գազային ատրճանակը: Նշվում է, որ ոստիկանությունը դեռ շարունակում է միջադեպին առնչվող երրորդ անձի հետախուզումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |