Հասարակական06:45, 06 Մայիս 2013
Ստամբուլ. Անհայտ անձը կրակ է բացել հայկական եկեղեցու բակում

Ստամբուլի Քումքափը
թաղամասում գտնվող հայկական Սբ. Հովհաննես եկեղեցու վրա երեկ զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ
անձը ժամը 12:30-ի սահմաններում, այն պահին երբ պատարագ էր մատուցվում, մոտեցել է եկեղեցուն և 7 անգամ
օդ կրակել, որից հետո փախուստի է դիմել: Միջադեպը խուճապ է առաջացրել եկեղեցում
գտնվողների մոտ: Զոհեր և վիրավորներ չկան :
Հայկական համայնքի ներկայացուցիչ Գարո Փայլանը թուրքական «Ռադիքալ» օրաթերթին տեղեկացրել է, որ
ներկայումս ոստիկանությունը ուսումնասիրում է փողոցի տեսախցիկների
տեսաձայնագրությունները և փորձում է պարզել հարձակվողի ինքնությունը:
Պարբերականը նշում է, որ ապրիլի 27-ին և 28-ին
էլ նմանատիպ հարձակումներ են եղել Ստամբուլի Յենի Ումութ (Նոր Հույս) բողոքական
եկեղեցու և Այոսիս Իոնիս հունական ուղղափառ եկեղեցու վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |