Հասարակական12:17, 07 Մայիս 2013
Պատրիարքարանի գրավոր հայտարարությունը հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած դեպքի մասին
Պոլսի հայոց պատրիարքարանը գրավոր հայտարարություն
է տարածել մայիսի 5-ին Գեդիքփաշա թաղամասի հայկական Սբ Հովհաննես եկեղեցում
տարածքում պատարագի ժամին հրազենից օդ կրակելու դեպքի առնչությամբ:
«Պատրիարքարանը և պատրարքարանի եկեղեցու վրա որևէ զինված հարձակում տեղի չի ունեցել: Ստացված տեղեկության համաձայն` միջադեպը եղել է Գեդիքփաշա թաղամասի եկեղեցուն հարող փողոցում: Երկու կամ երեք հոգի փողոցով անցնելիս օդ են կրակել ատրճանակից: Դեռևս հստակություն մտցված չէ` արդյո°ք այդ դեպքն առնչություն ունի եկեղեցու հետ, թե° ոչ: Հետաքննություն սկսած անվտանգության ուժերը կասկածյալներին ձերբակալելու ուղղությամբ շարունակում են աշխատանքները»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ
նախօրեին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալվել է 2 կասկածյալի, որոնցից
մեկը` 15, մյուսը 17 տարեկան է: Ըստ նախնական տեղեկությունների` հարցաքննության ընթացքում պարզվել է, որ նրանցից մեկը ծագումով հայ է:
Պատանիներն իրենց ցուցմունքներում նշել են, որ ընդամենը
ցանկացել են փորձարկել նոր գնած ատրճանակը: Նշվում է, որ ոստիկանությունը դեռ շարունակում է միջադեպին առնչվող երրորդ անձի հետախուզումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |