Հասարակական08:40, 10 Մայիս 2013
Սարսափելի դեպք Ստամբուլում. մանկական խաղն ավարտվել է մահով

Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղամասում ապրող ընտանիքներից
մեկում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ:
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ»(Hurriyet)
պարբերականի` 4-ամյա Օ.Բ.-ն եղբոր հետ խաղալիս, մտել է 12կգ տարողունակությամբ լվացքի մեքենայի մեջ, իսկ նրա 6-ամյա եղբայրը
սեղմել է մեքենայի կոճակը: Դա խաղի մի մասն է կազմել:
Միջադեպի պահին տանն է եղել երեխաների տատիկը, ով սակայն ոչ մի բան չի նկատել:
Դեպքի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ երեկոյան նամազից հետո տուն է
վերադարձել երեխայի պապիկը: Նա, նկատելով որ երեխան չկա, 6 ամյա Ա.Բ-ին հարցրել է,
թե եղբայր ուր է, վերջինս էլ ասել է, որ խաղալիս մտել է լվացքի մեքենայի մեջ: Երեխային
անմիջապես հանել են լվաքի մեքենայից և տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ պարզ է
դարձել, որ երեխան մահացել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |