Հասարակական08:15, 11 Մայիս 2013
Թուրքիայում Մուրադ Նազարյանի համար պահանջում են ցմահ ազատազրկում

Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում նախորդ տարեվերջին ու այս տարեսկզբին
տարեց հայուհիների վրա կատարված հարձակումների մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի
քրգործով հետաքննությունն ավարտվել է:
Մեղադրող կողմը 85-ամյա Մարիցա Քյուչուքի և տարեց մի քանի այլ կանանց բռնության ենթարկելու համար դատարանից պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել 38-ամյա Մուրադի Նազարյանին: Ըստ թուրքական «Վաթան» օրաթերթի` Քյուչուքի սպանությունը որակվել է որպես առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն, ինչն էլ ծանրացուցիչ հագամանք է հանդիսացել Նազարյանի մեղադրական եզրակացությունը կազմելիս:
Նշենք, որ Մուրադ Նազարյանի մասին նաև հայտնի է, որ նախկինում նա հոգեկան խանգարումներ է ունեցել: Դատելով նրա հոգեֆիզիկական տվյալներից` շատերն անհավատալի են համարում, թե նա կարող էր կատարել այդ հանցագործությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |