• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:27, 11 Մայիս 2013

Հայ-թուրքական հարաբերությունների կոնֆերանս Թուրքիայում

Հայ-թուրքական հարաբերությունների կոնֆերանս Թուրքիայում

Թուրքիայի Ուլուդաղ համալսարանում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թեմայով կոնֆերանս է տեղի ունեցել, որին մասնակցել են ինչպես Ուլուդաղի համալսարանի դասախոսներ և ուսանողներ, այնպես էլ հյուրեր այլ համալսարանաններից, մասնավորապես Գերմանիայի Սիեգենի համալսարանից ակադեմիկոսեր Քրիստիան Յոհաննես Հենրիխը և  Ալիջա Վըդլըջկովան: Բացման խոսքով ելույթ ունեցավ Ուլուդաղ համալսարանում դասավանդող պրոֆեսոր Իբրահիմ Ջանբոլադը, ով նշեց, որ կոնֆերանսը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանությանը:

Ուշագրավ էր Ալիջա Վըդլըջկովայի ելույթը: Նա խոսեց Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման մասին: Նշեց, որ 3 տարի արդեն հետևում է այլ երկրերի կողմից ցեղասպանության ճանաչման  գործընթացին և նկատել է, որ խնդրով հետաքրքրված  պետությունները հիմնականում սպասում  են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ վերջինս էլ ցանականում է, որպեսզի արխիվները բացվեն և իրենք կարողանան առերեսվել պատմության հետ: Վըդլըջկովայի խոսքերով ինչ-որ բան խոչընդոտում է դրան:

Իսկ Քրիստիան Յոհաննես Հենրիխը, ով ելույթ ունեցավ «Հայկական հարցը և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»  թեմայով, հայ-թուրքական հարաբերություններից զատ անդրադարձավ նաև Ադրբեջանի գործոնին: Նա նշեց, որ պետք չէ 1915 թվականի իրադարձությունները խառնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}