Հասարակական08:04, 13 Մայիս 2013
Թուրքիայում ապրող հայաստանցի Հերմինեն արժանացել է «տարվա մայր» տիտղոսին

Թուրքիայում ապրող հայաստանցի Հերմինե Դալմազյանը ճանաչվել է «տարվա մայր»: Հերմինե Դալմազյանը` ներկայումս Այշե Շիմշեքը, տարիներ առաջ ամուսնացել է ազգությամբ թուրք Մուհամեդ Ալի Շիմշեքի հետ և բնակություն հաստատել Թուրքիայի Քելեր գյուղում: Հերմինեն ստանձնել է Ալիի հիվանդ մորը և առաջին կնոջից ունեցած 4 երեխաներին խնամելու պարտականությունը: Հենց այս պատճառով էլ Քելեր գյուղի գյուղապետարանի կողմից անցկացվող ծրագրի շրջանակներում նա արժանացել է «տարվա մայր» տիտղոսին:
Հերմինեն Ալիի հետ ծանոթացել է Տրապիզոնում ապրող քրոջը կատարած այցելության ժամանակ: Հերմինեն Ալիի հետ ամուսնանալու համար ընդունել է մահմեդականություն և վերցրել Այշե անունը: Համատեղ կյանքի ընթացում նրանք ունեցել են ևս 2 երեխա:Մուհամեդ Ալի Շիմշեքի առաջին կինը մահացել է 9 տարի առաջ գյուղում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |