Հասարակական13:07, 13 Մայիս 2013
Թուրքիայի հայ աշակերտները դիմել են թուրք նախարարին

Ստամբուլի Փանգալթըյում գտնվող Մխիթարյան հայկական նախակրթարանի աշակերտները Թուրքիայի կրթության և գիտության նախարար Օմեր Դինչերին հանձնել են մի զեկույց, որտեղ գրված է եղել, որ թուրքական դասագրքերում առկա են հայերին թշնամի բնութագրող տողեր: Աշակերտները խնդրել են, որ վերոնշյալ տողերը հանվեն դասագրքերից: Հայկական նախակրթարանի տնօրեն Գարեգին Բարսամյանը ևս մեկ անգամ բարձրաձայնել է հայերին թշնամի բնութագրող տողերը դասագրքերից հանելու աշակերտների ցանկության մասին և հավելել. «Մենք ցանակնում ենք եղբայրական սերունդներ մեծացնել»:
Ըստ Թուրքիայում լույս տեսնող հայկանան «Ագոս» շաբաթաթերթի` թուրք նախարարին հանձնված զեկույցում նշված է եղել, մասնավորապես դասագրքերից հանել «Մեծ Հայսատանի» համար ստեղծված «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին»`«ASALA»-ին առնչվող մեղադրական տողերը, ինչպես նաև 1915 թվականի և հայկական կուսակցությունների` դաշնակներին և հնչակներին վատաբանող տողերը: Գարեգին Բարսամյանը նշել է, որ իրենք չեն ցանկանում շոշափել 1915 թվականի իրադարձությունները կամ ցեղասպանությունը, այլև դրա փոխարեն կարելի է երկու ազգերի հարաբերություններում եղած դրական կողմերը ներկայացնել, ի վերջո, հայերը և թուրքերը գրեթե մեկ հազարամյակ ապրել են հարևանությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |