• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:56, 18 Մայիս 2013

Ես ո´չ հայ եմ, ո´չ էլ հույն` զտարյուն թուրք եմ

Ես ո´չ հայ եմ, ո´չ էլ հույն` զտարյուն թուրք եմ

Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը ներկայացրել է կայքի հարցազրույցը Նասուհ Մհրուկիի հետ, որը համարվում է Էվերեստի գագաթը բարձրացած առաջին թուրքը և AKUT-ի (որոնողափրկարարական միություն) ղեկավարն է:

Հոդվածի այն հատվածը, որտեղ տեղ են գտել Մահրուկիի հայկական ծագման վերաբերյալ պարզաբանումները, ներկայացվում է ստորև.

-Ամբողջ կատարվածների մեջ ի՞նչն է Ձեզ ամենաշատը անհանգստացրել:
- Այն, որ ինձ մեղադրում են թուրք չլինելու մեջ, քանի որ ես զտարյուն թուրք եմ: Ես հայ կամ հրեա չեմ և ուզում եմ, որ ինձ հիշատակեն այնպես, ինչպես, որ կամ:

-Այս հանգամանքը շա՞տ է ազդել Ձեր նատմամբ վստահության վրա:
-Ինչպե՞ս կարող է չազդել: Հնարավոր է, որ Անկարայում, Ստամբուլում տարբերույթյուն չկա, սակայն, երբ Թուրքիայում գյուղական շրջաններ եք գնում, այնտեղ ոչ մուսուլմաններին չեն վստահում: Այս հարցում այնքան շատ են քարոզչություն արել, որ… 99-ին մեզ 432 միլիարդի նվիրատվություն էր կատարվել, այդ բամբասանքներից հետո գումարը 23 միլիարդով իջավ:

-Որևէ սպառնալիք ստացել ե՞ք:
-Ո´չ, այդիպսի բան ոչ ոք չի կարող համարձակվել, սակայն նենգաբար որոշ բաներ արել են: Մի մարդու, որին ցանկանում էինք AKUT-ի անձնակազմի մեջ ընդգրկել, սպառնացել էին. «Գնում ես մի հասարակական կազմակերպություն, որի գլխին հայ է կանգնած, քեզ նախազգուշացնում ենք, ընտանիքիդ մասին մտածի´ր»:

-Հայոց ցեղասպանությունն էլ է  AKUT-ի խնդի՞րը:
-Թուրքիային և թուրք մարդուն հետաքրքրող յուրաքանչյուր բան մեր ոլորտ է ընդգրկվում: Ես AKUT-ի դիրքորոշումը այդպես եմ սահմանել, մեր կանոնադրության մեջ մասնավորապես այդպես էլ գրված է: Հայոց ցեղասպանությունն էլ Թուքիայի խնդիրն է:  Սփյուռքհայերը Ամերիկայում ապրող, իրենց համար լայն ընդգրկում ունեցող ոլորտ ստեղծած մարդիկ են, և դա իրենց համար մասնագիտություն են դարձրել: Հայոց ցեղասպանությունը պատմելու համար գումար են հավաքում, հսկայական բյուջեով  հարվածում են Թուրքիային: Թուրքիայում այս գործից ամենալավատեղյակ մարդուն` Մեհմեթ Փերինչեքին էլ ծիծաղելի փաստարկներով բանտարկեցին: Էրգենեքոն է, չգիտեմ եսիմ ինչ է: Հիմարություն:

-Ազգայնակա՞ն եք:
-Կոշտ ազգայնական չեմ, բայց հայրենասեր եմ: Մենք քեմալական հասարակական կազմակերպություն ենք և Աթաթուրքի ազգայնականության հետևորդ ենք: Նա, ով այսպիսին չէ,  չի կարող մուտք գործել մեր շարքերը: Սա սկզբունքային կետ է:

-Երկրի առկա օրակարգը ձեզ անհանգստացնու՞մ է:
-Ծայրաստիճան անհանգստացած եմ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}