Հասարակական12:09, 21 Մայիս 2013
Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողով Թուրքիայում

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) համալսարանի հասարակագիտական
ուսումնասիրությունների ասոցացիայի երիտթևին
անդամակցող ուսանողների կողմից կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերություններին
նվիրված համաժողով: Այն կրել է «Հայ-թուրքական հարաբերութությունները` պատմական
փաստաթղթերի լույսի ներքո» խորագիրը: Համաժողովին մասնակցել են դասախոսներ և մեծ
թվով ուսանողներ:
Ելույթով հանդես է եկել Սելչուկ համալսարանի դասախոս, դոցենտ Ֆերուդուն Աթայը, ով նշել է, որ երկու ազգերը 11-րդ դարից մինչև 19-րդ դարը բավականին լավ հարաբերություններ են ունեցել: Ըստ նրա` հայերը թուրքական տիրապետության ժամանակ բարգավաճել են: Ավելին, հայերը կարողացալ են հասարակական բարձր դիրքեր զբաղեցնել, զբաղվել են ոսկերչությամբ, աչքի են ընկել բժշկության ոլորտում, ֆինանսատնտեսկան տեսանկյունից բավականին ազդեցիկ են եղել և այլն:
Ֆերուդուն Աթայը մեղադրել է մեծ տերություններին հայ-թուրքական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար: «Նրանց նպատակն է եղել ստեղծել անկախ Հայաստան: Ահա թե ինչու 1890-1914թթ. հայերը թուրքական տիրապետության դեմ ավելի քան 40 ապստամբություն են բարձրացրել»,- ասել է նա:
Ermennihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |