Հասարակական10:45, 27 Մայիս 2013
Մալաթիայի քաղաքապետարանը վերականգնել է հայկական գերեզմանատանը հասցրած կորուստը

Թուրքիայի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական գերեզմանատանը կառուցվող պահակակետի և աղոթարանի շինաշխատանքներն ավարտվել են: Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեղմանատան վերոնշյալ շինությունները կառուցվել են
«Մալաթիայի բարեգործ հայերի» միության
պահանջով Մալաթիայի քաղաքապետարանի կողմից:
Հիշեցնենք որ, 2012 թվականի փետրվարի 2-ին Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից քանդվել էր գերեզմատան պահակակետը և վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղին: Շինությունների քանդմանն արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ, նույնիսկ երկրի վարչապետը:
Այնուհետև Մալաթիայի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանում էին տվել, ըստ որի, հիշյալ շինությունները սխալմամբ են քանդվել:
«Մալաթիայի բարեգործ հայերի» միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն հայտնել է, որ շինությունը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա հունիսի 29-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |