Հասարակական12:53, 29 Մայիս 2013
Ստամբուլի 3-րդ կամրջի անունը թեժ քննարկումներ է առաջացրել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնել է, որ Ստամբուլում կառուցվելիք 3-րդ կամուրջը կրելու Սելիմ 1-ին Ահեղ սուլթանի անունը:
Ըստ թուրքական «Վաթան» թերթի` կամրջի կառուցումը նախատեսված է
ավարտել 3 տարի հետո, իսկ կամրջի անվանակոչության
հարցը մնում էր անհայտ ու անորոշ: Տարբեր ժամանակներում տարբեր
անուններ էին առաջարկվում: Մի շրջան լուրեր էին տարածվել, որ եթե 2020
թվականի օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացվեն, ապա կամուրջն
անկասկած կկոչվի «Օլիմպիադա»: Շրջանառության մեջ էին դրվել նաև Թուրգութ Օզալի, Ադնան Մենդերեսի անունները:
Նախագահի կողմից կամուրջի անվան հրապարակումը սոցիալական կայքերում իրարամերժ կարծիքների բախում
է առաջ բերել:
«Վաթանը» ներկայացրել է նաև մի շարք գրառումներ սոցկայքերից`
«Twitter» միկրոբլոգի օգտատեր Երվանդ Դանզիկյանը գրել է. «Սաբիհա Գյոքչենի
անվան օդանավակայանում իջնող, Սելիմ սուլթանի կամրջով անցնող և տուն գնացող ալևիների մասին մտածեք»:
Մեկ այլ օգտատեր` Մեհմեթ Բեքարօղլուն գրել է. «3-րդ կամուրջը Սելիմ սուլթանի անունն
է կրելու: Իսկ ինչո՞ւ ոչ սուլթան Քանունի անունը: Սելիմ Ահեղը արևելք է արշավել, իսկ Քանունին` արևմուտք»:
Իսմայիլ Աայմազ. «Ի՞նչ է, էլ ուրիշ անուն չկա°ր. Բա կամրջի°ն էլ Ահեղ անուն դնեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |