Հասարակական10:26, 04 Հունիս 2013
Գեզի զբոսայգու աստիճանները պատրաստվել են հայկական գերեզմանաքարերից

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու շուրջ ծավալված դեպքերն առիթ հանդիսացան, որ հետադարձ հայացք նետվի պատմությանը:
Զբոսայգու ապամոնտաժման ժամանակ շինարարական տեխնիկան գերեզմանաքարեր է դուրս բերել, որոնք ամենայն հավանականությամբ պատկանում են Թաքսիմի հրետանային զորանոցի հարևանությամբ գտնվող Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատանը: Ըստ հետազոտող Գևորգ Փամուքչյանի` նշյալ գերեզմանաքարերն օգտագործվել են Գեզի զբոսայգու աստիճանների կառուցման ժամանակ:
«Պարզելու համար, թե ինչպես են հայկական գերեզմանաքարերն օգտագործվել այգու աստիճանները կառուցելիս, պետք է հիշել այդ տարածքի` ձեռքից ձեռք անցնելու պատմությունը, թե ինչպես էին արժեքավոր այդ հողատարածքին տիրանալու համար նույնիսկ ժխտում հայկական համայնքի գոյության փաստը Թուրքիայում: Գոյություն չունեցող համայնքի գերեզմանոցը Թաքսիմի հրապարակից մինչև ռազմական թանգարան է ձգվել»,- գրում է թուրքական «Սոլդեֆթեր» լրատվական կայքը:
Նշենք նաև, որ զբոսայգու տարածքում 1919 թվականին տեղադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձանը: Այն Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակումից հետո անհետացել է:
Մեկ այլ լրատվամիջոց էլ` «Դեմոքրաթ հաբեր» կայքը,տեղեկացնում է, որ վերոնշյալ տարածքի պատմությունը սկսվում է 16-րդ դարի կեսերից` Սուլեյման Քանունի սուլթանի օրոք: Սուլթանի ազգությամբ հայ խոհարար Մանուկ Քարասեֆերյանը սուլթանին փրկել է նրա դեմ կազմակերպած դավադրությունից: Որպես երախտագիտության նշան` սուլթանի հրամանոց հայկական համայնքին է նվիրաբերվել է այդ տարածքը, որը հայկական համայնքի կողմից օգտագործվել է որպես գերեզմանոց: Առաջին անգամ 1872 թվականին փորձել են այն զորանոցին հանձնելու նպատակով խլել համայնքից: Սակայն սուլթան Աբդուլազիզը նման բան թույլ չի տվել: Խլելու 2-րդ փորձը տեղի է ունեցել 1926 թվականին: Բեյօղլուի թաղապետարանը, դիմելով անշարժ գույքի սեփականության Անկարայի կադաստրի վարչություն, ցանկություն է հայտնում գերեզմանատունն իր հաշվեկշռի մեջ մտցնել: Հայոց պատրիարքարանի իրավաբանները վիճարկում է այդ որոշումը: Իսկ քաղաքապետարանի շահերը ներկայացնող փաստաբաններն անգամ պնդում են, որ Թուրքիայում հայկական համայնք և հայոց պատրիարքություն գոյություն չունի:
Դատարանը ներկայացված փաստերի հիման վրա գոնե ընդունում է, որ հայեր գոյություն ունեն: Սակայն թուրք «մասնագետների» և պատմաբաններից կազմված պատվիրակության պատրաստած զեկույցը պնդում է, որ գերեզմանատունը պատկանում է Բայազեթ սուլթանի հիմնադրամին: 1933 թվականին Ստամբուլի դատարանը գերեզմանոցների մասին օրենքի հիման վրա հայկական գերեզմանոցը հանձնում է քաղաքապետարանին:
Պատրիարքարանը բողոքարկման դիմումով հայց է ներկայացնում վերաքննիչ դատարան: 1933 գիշերը դատարանում հրդեհ է բռնկվում, որի հետևանքով գերեզմանոցի վերաբերյալ գրեթե բոլոր փաստթղթերն այրվում են: Այս փաստաթղթերի մեկական պատճեները գտնվում են անշարժ գույքի սեփականության կադաստրի վարչությունում և քաղաքապետարանում, սակայն դրանք արդեն դեպքերի հետագա ընթացքը չէին կարող փոխել: Քաղաքապետարանն առանց սպասելու դատարանի որոշմանը գերեզմանոցը բաժանում է հողակտորների և տրամադրում սեփականության վկայականներ: Այդպիսով 850 հազար քառակուսի մետր տարածք անցնումը է քաղաքապետարանին, իսկ հայկական համայքնին թողնում են ընդամենը 6 հազար քառակուսի մետր կառուցապատված տարածք:
Նշենք նաև, որ զբոսայգու տարածքում 1919 թվականին տեղադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձանը: Այն Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակումից հետո անհետացել է:

Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |