Հասարակական14:15, 05 Հունիս 2013
Hurriyet. Ուշադրություն, Թուրքիայում «Tweet» անելն արդեն հանցանք է

Իզմիրում սոցցանցերի
միջոցով քարոզչություն անելու և ժողովրդին ապստամբության հրահրելու
մեղադրանքով 29
հոգի ձերբակալվել է, ևս 9 մարդ որոնվում է: Բերման ենթարկվածները 19-25
տարեկան երիտասարդներ են:
Ձերբակալվածների փաստաբաններից Իմբաթ Աթաշը «Հյուրրիյեթ»ի հետ զրույցում ասել
է. « Նրանք ընդամենը «Twitter» միկրոբլոգում գրառումներ են կատարել` գրելով «Այս
փողոցում ոստիկանություն կա» կամ « Այստեղ մի եկեք», նմանատիպ բաներ:
Ինչպես նաև տարածել են մի լուսանկար, որտեղ երևում է, թե
ինչպես է ոստիկանը մի ակտիվիստուհու մազերից բռնած քարշ տալիս: Մենք այստեղ
հանցանքի որևէ նշույլ չտեսանք: Երեխաները իրար չեն էլ ճանաչում, բայց մեղադրվում
են կազմակերպված հանցավորության մեջ»:
Նշենք, որ «Հյուրրիյեթի» վերոնշյալ հրապարակումը կրում է «Ուշադրություն, «Tweet» անելն արդեն հանցանք է»
վերնագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |