• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 22:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:18, 05 Հունիս 2013

Աբդուլ Համիդի թոռը վիրավորված է. սուլթանի պատկերով շշեր են ձևավորվում Թուրքիայում

Աբդուլ Համիդի թոռը վիրավորված է. սուլթանի պատկերով շշեր են ձևավորվում Թուրքիայում

Թուրքիայի Բուրսա քաղաքում գործող գինեգործական մի ընկերություն օսմանյան սուլթանների անուններն ու նկարներն օգտագործում է շշերի ձևավորման համար: Սա մեծ դժգոհություն է առաջացրել սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի թոռ Շեհզադե Օսմանօղլուի մոտ: Նա մտադիր է դիմել դատարան, համարում է, որ այդ արարքով գինեգործական ընկերությունը վարկաբեկում է սուլթան պապերին:

«80 տարի շարունակ մեր պատմությունը սխալ է ներկայացվում, դա կարծես քիչ էր, դեռ մի բան էլ սերիալներում է սխալ ներկայացվում: Հիմա էլ խմիչք արտադրող ընկերոոթյունն է մեր պապերի անունը սևացնում: Դա առնվազն անդաստիարակություն է:»,- ըստ «Զաման» օրաթերթի` Բուրսայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանկ ասել է Աբդուլ Համիդ 2-րդի թոռը:

Վերջինս իշխանություններին կոչ է արել օսմանյան 36 սուլթաններին օրենքով պաշտպանելու իրավական նորմ ստեղծել:

Հիշեցնենք, որ օսմանյան 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը կառավարել է 1876-1909թթ.: Պատմության մեջ մտել է որպես «արյունոտ սուլթան»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}