Հասարակական07:34, 05 Հունիս 2013
Գեզի զբոսայգու բողոքի ակցիաները հրահրվում են դրսի՞ց

Թուրքական
լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարների շարքերում կան նաև օտարերկրյա
սադրիչներ:
Այսպես`
«Ջիհան» լրատվական գործակալությունը գրում է, որ Բեշիկթաշում ոստիկանության վրա
հարձակված ցուցարարները ձերբակալվել են, որոնց մեջ կան նաև դեպքերը սադրող օտարերկրյա
քաղաքցիներ:
Նշվում է, որ ի սկզբանե պնդումներ են եղել Գեզի զբոսայգու շուրջ ծավալվող
գործողություններում արտասահմանցի
սադրիչների առկայության մասին:
«Յենիշաֆակ» լրատվական կայքը նշում է, որ տեղեկատվությունը, թե Գեզի զբոսայգու
բողոքի ակցիաները հրահրվում են օտարերկրյա սադրիչների կողմից ապացուցվել է: Կայքը
տեղեկացնում է, որ Անկարայում երիտասարդներին հրահրող Շայան Շամլոն անունով իրանցի
է ձերբակալվել: Անկարայի ոստիկանությունը փորձում է պարզել ձերբակալվածի կապերը:
«Ջիհան» գործակալությունը ցույցերի 8-րդ
օրվա դեպքերի զարգացումների վերաբերյալ ուշագրավ դիտարկում է արել: Ցուցարարները պաշտպանիչ հագուստներ և միջոցներ են սկսել օգտագործել: «Առաջին
օրերի համեմատ աչքի է ընկնում, որ ցուցարարները
դեմքերին ակնոցներ, գլխներին սաղավարտ և արցունքաբեր գազի դեմ դիմակ են օգտագործում և զրահաբաճկոնի նմանվող
պլաստիկ պաշտպանիչ հագուստներ են կրում: Ոստիկանության կողմից կիրառվող
արցունքաբեր գազի դեմ օգտագործում են լազերային լույս»,- գրում է լրատվականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |