Հասարակական09:18, 05 Հունիս 2013
Թուրքիայի փոխվարչապետը ներողություն է խնդրել

Թուրքիայի վարչապետի
տեղակալ Բյուլենթ Արընչը Ստամբուլի Գեզի
զբոսայգու դեպքերի առնչությամբ մամուլի ասուլիս է հրավիրել:
«Առաջին իրադարձությունների ժամանակ բնապահպանական մղումներով շարժվող անձանց դեմ
կիրառված չափը գերազանցող ուժը սխալ էր, ոչ իրավացի: Մեր այդ քաղաքացիներից
ներողություն եմ խնդրում: Սա կարող եմ հանգիստ ասել, սակայն չեմ կարծում, որ պետք
է փողոցներում ավերածություններ անողներից, մարդկանց ազատությունները
սահմանափակողներից ներողություն խնդրենք»:
Խոսելով արտասահմանյան լրատվամիջոցներում թուրքիական դեպքերին կատարվող անդրադարձների մասին` Արընչը ափսոսանք է
հայտնել, որ օտարերկրյա մամուլը
ապատեղեկատվություն է տարածում: «Ըստ իս` սա Թուրքիայի նկատմամբ թշնամական
դիրքորոշում է»,- նշել է Արընչը:
Ասուլիսի ժամանակ Արընչը հայտնել է, որ դեռևս այգու վերաբերյալ հստակ որոշում չկա:
«Միայն հետիոտների համար նախատեսված նախագիծ կա, որը վերաբերում է Թաքսիմի
հրապարակին, սակայն Գեզի զբոսայգու և հրետանային զինանոցի ճակատագրի հարցում
տարատեսակ կարծիքներ կան, որոնք դեռևս քննարկման մակարդակում են: Իհարկե, կարող եմ
ասել, որ այս զգացմունքայնությունը հաշվի առնելով, վճռական որոշում կկայցնենք:
Նախևառաջ դատարանի որոշումը կքննենք, այնուհետև որոշակի ծրագիր առաջ կքաշենք»,-նշել
է փոխվարչապետը` հայտելով, որ ծրագիրը կքննարկեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |