Հասարակական14:51, 06 Հունիս 2013
Ցուցարարները Գեզի զբոսայգու փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով են կոչել
Թուրքական «Բիանեթ» էլեկտրոնային թերթի հաղորդմամբ` Թուրքիայի Հեղափոխական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամները «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսների ուղեկցությամբ Գեզի զբոսայգու փողոցներից մեկն անվանել են Թուրքիայում հրատարակվող «Ակօս» հայկական օրաթերթի հանգուցյալ խմբագրապետ Հրանտ Դինքի անունով:
Ակտիվիստների խումբը` ձեռքերում պահած «Այստեղ ենք ախպարիգ» գրությամբ ցուցանակներ, պահանջել է պատժել Դինքին սպանողներին:

«Գերեզմանատունը» թվագրված 1551-1939 թվականներով, իսկ
վրան գրված է հետևյալ գրությունը. «Մեր գերեզմանատունը վերցրեցիք, այգին չեք կարող վերցնել»:
Հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը հիմնադրվել էր Օսմանյան Սուլեյման Կանունի սուլթանի թույլտվությամբ` ի նշան երախտագիտության իր կյանքը փրկած հայ խոհարար Մանուկ Քարասեֆերյանին: Սուրբ Հակոբ գերեզմանատունը պետության ձեռքն է անցել և ոչնչացվել է հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում: Այսօր գերեզմանոցի տարածքում է գտնվում թուրքական «TRT» հեռուստաընկերության ստամբուլյան շենքը, «Hyatt Regency» և «Divan» հյուրանոցների շենքերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |