Հասարակական18:46, 06 Հունիս 2013
Հռոմի պապը Հայոց ցեղասպանությունը որակել է 20-րդ դարի 1-ին ցեղասպանություն
Հունիսի 3-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է հայ Կաթողիկե
եկեղեցու առաջնորդ Ներսես Բեդրոս
XIX պատրիարքին և նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Հռոմի պապն, ի պատասխան, ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի
նկատմամբ է իրականացվել»:
Թուրքական «Սամանյոլուհաբեր» լրատվական կայքը, գրելով վերոնշյալի մասին,
նշել է, որ այսպիսով Հռոմի պապը 1915 թվականի դեպքերը առաջին անգամ որպես
ցեղասպանություն ճանաչեց:
Լրատվական կայքը հիշեցրել է նաև, որ ներկայիս պապը Բուենոս Այրեսի
արքեպիսկոպոս եղած ժամանակ գրված գրքում
հանդես է եկել Հայոց ցեղասպանության օգտին:
Նշենք որ Ֆրանցիսկո պապը դեռ 7 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհերի
հիշատակին իրականացված միջոցառման ժամանակ Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց
ցեղասպանությունը` օսմանյան պետության արարքը համարելով ծանր հանցագործություն հայ
ժողովրդի առջև:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |