Հասարակական07:55, 08 Հունիս 2013
Գեզի զբոսայգու համար պայքարող ցուցարարները` ընդդեմ գլխաշորավոր կանանց հանդեպ բռնության

Ստամբուլի թաղամասերում գլխաշորավոր կանանց հանդեպ բռնությունն արաժանացել է Գեզի զբոսայգու համար պայքարող ցուցարար կանանց ուշադրությանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը, Դոլմաբահչեում հավաքված 50 կին «Ոչ` գլխաշորավոր ու գլխաբաց կանանց դեմ
գործադրվող բռնությանը» կարգախոսով բողոքի քայլերթ են իրականցրել: Կանայք քայլել են Դոլմաբահչեից մինչև Թաքսիմ` ձեռքներին «Թաքսիմը մերն է, պողոտան մերն է» գրությամբ պաստառներ:
Թաքսիմում կանայք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք Թաքսիմի անհնազանդությանը մասնակցող և չմասնակցող մահմեդական կանայք ենք: Դեմ ենք կանանց հանդեպ գործադրվող
բռնությանը: Հավատքի և հագուկապի պատճառով կանանց դեմ ուղղված վանկարկումներին դեմ
ենք: Հահոյախառը քարոզչություն չենք ցանկանում
լսել: Ոստիկանության կողմից ուժի գործադրում չենք ուզում տեսնել: Թաքսիմը բոլորինս է, պողոտան բոլորինս է, Գեզին բոլորինս է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |