Հասարակական10:18, 11 Հունիս 2013
Վանա լճում հայտնաբերվել են հազարամյա մարջանների խութեր (լուսանկարներ)

Վանա լճում, Աղթամար կղզու մոտակայքում
սուզորդները հայտանբերել են հազարամյա մարջանների խութեր: Այս մասին տեղեկացնում է
թուրքական «Անադոլու» լրատվական կայքը:
Վանա լճում ստորջրյա նկարահանումներ իրականցնող սուզորդների խմբի ղեկավար Թահսին
Ջեյլանը նշել է, որ մարջանների տեսարանը շքեղ է, նկարահանումներն իրականացրել են
մեծ ոգևորությամբ:
Թուրքական համալսարաններից մեկի ջրային պաշարների
ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մուստաֆա Սարըն
ասել է, որ հայտնաբերված մարջանների խութերը մեծապես կնպաստեն են Վանա լճի
ստորջրյա զբոսաշրջության զարգացմանը:
«Աշխարհում
կենսաբազմազանություն ունեցող են համարվում այն վայրերը, որտեղ մարջաններ կան: Ինչպես
գիտեք, Վանա լճի կենսաբանական կառուցվածքը բավականին աղքատիկ է: Լճում ընդամենը մի
տեսակի ձուկ է ապրում: Մոտ օրես Վանա լճի մարջանները կքարտեզավորենք, և
պահպանության տակ կառնենք»,-ասել է նա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |