Հասարակական08:04, 12 Հունիս 2013
Greenpeace-ը կոչ է անում Էրդողանին հանդիպումից առաջ դադարեցնել ուժի կիրառումը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գեզի զբոսայգու իրադարձությունների
առնչությամբ հանդիպումներ է անցկանցելու:
Լրագրող Հայկո Բաղդադը և Greenpeace-ի ղեկավար Հիլալ Աթըջըն հայտարարել են, որ չեն
մասնակցելու այսօր կայանալիք հանդիպմանը:
Լրագրող Հայկո Բաղդադը թվիթերի միջոցով տեղեկացրել է. «Թաքսիմի համերաշխության կեցվածքին հարիր վաղը կառավարությունում
կայանալիք հանդիպմանը չեմ մասնակցելու»:
Իսկ Հիլալ Աթըջըն տեղեկացնելով, որ կառավարության մամուլի ծառայությունից իրեն
զանգել և հրավիրել են հանդիպմանը, նույնպես հրաժարվել է վարչապետի հետ հանդիպման
առաջարկից` նշելով հետևյալ փաստարկը. «Միջավայրում, որտեղ առկա է ուժ կիրառումը,
ուղերձը չի կարող առողջ կերպով հաղորդվել և նորմալ երկխոսություն չի կարող
ապահովվել»:
Բացի այդ Greenpeace
կազմակերպությունը գրավոր
հայտարարություն է տարածել. « Greenpeace-ը խաղաղ և ժողովրդավար միջավայրում լուծմանն ուղղված ամեն տեսակ
հանդիպումների համար բաց է: Սակայն մինչև վարչապետի հետ հանդիպելը պետք է
դադարեցնել ուժի կիրառումը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |