• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 22:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:51, 13 Հունիս 2013

Գեզի զբոսայգու ճակատագիրը որոշելու համար Էրդողանի կուսակցությունը մտադիր է հանրաքվե անցկացնել

Գեզի զբոսայգու ճակատագիրը որոշելու համար Էրդողանի կուսակցությունը մտադիր է հանրաքվե անցկացնել

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գեզի զբոսայգու դեպքերի կապակցությամբ հանդիպում է ունեցել 11 հոգուց բաղկացած պատվիրակության հետ:

Թուրքական «Ռադիքալ» պարբերականը տեղեկացնում է, որ հանդիպումից հետո  «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և խոսնակ Հուսեյին Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ հայնտել է, որ հանրաքվեի հարցը, որպես այլընտրանք, կքննարկվի  կուսակցության ղեկավար խորհրդում և կներկայացվի կառավարությանը: Չելիքը տեղեկացրել է, որ հանրաքվեն կընդգրկի կամ ամբողջ Ստամբուլ քաղաքը կամ կսահմանափակվի միայն Բեյօղլուի թաղամասով:

«Ռադիքալ»-ը ներկայացրել է նաև այդ որոշման նկատմամբ հասարակական գործիչների, Էրդողանի հետ հանդիպմանը մասնակացած անձանց կարծիքները:

Նշյալ պատվիրակության անդամ Իփեք Աքփընարի տեղեկացմամբ` հանրաքվեի մասին իրենց ոչինչ չեն հարցրել: Վարչապետ Էրդողանն իրենց ընդամենը ներկայացրել է իր դիրքորոշումը, ըստ որի, զբոսայգին  անհապաղ պետք է դատարկվի, քանի որ այն վնաս է հասցնում զբոսաշրջությանը և դարձել է  եկամուտների կորստի պատճառ:

«Թաքսիմի համերաշխության պլատֆորմ»-ը բացասական է արձագանքել հանրաքվեի մասին առաջարկին` նշելով, որ այդ որոշումը հակաօրինական բնույթ ունի:

Թարհան Էրդեմի կարծիքով Գեզի զբոսայգու հետագա ճակատագրի համար պետք է մի նախագիծ ներկայացնել ժողովրդի դատին: Իսկ նախագիծ կազմելու համար անհրաժեշտ է համապատասխան օրենք, որով կհստակեցվի, թե ով կարող է նման նախագծեր կազմել և ներկայացնել:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը  բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցանմեքենաներ, պլաստիկ  փամփուշտներ և հատուկջոկատայիններ:  Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և  ընդգրկեցին  Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}