• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:36, 14 Հունիս 2013

Ինչու՞ են Թուրքիայում այդ պատահական փամփուշները միշտ հայերին դիպչում

Ինչու՞ են Թուրքիայում այդ պատահական փամփուշները միշտ հայերին դիպչում

Օրեր առաջ թուրքական մամուլում հայտնվեց  տեղեկություն այն մասին, որ Իգդիրի Թուզլուջա շրջանում, 50-ամյա Յուսուֆ Թեքինը, «պատահաբար սպանել է» եղբոր ազգությամբ հայ կնոջը:

Թուրքական մամուլի պնդմամբ` Յուսուֆը  որսորդական հրացանով  կրակ էր բացել ցորենի արտերը վնասող ագռավների վրա, բայց փամփուշտներից մեկը պատահաբար դիպչել է 45-ամյա հայ հարսին` Բ. Բաքոյանին: Հրազենային վնասվածքն այդ կնոջ համար մահացու եղավ. նրան տեղափոխում են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվում կյանքը փրկել:  Նշենք, որ Բ. Բաքոյանը 10 տարի առաջ ամուսնացել էր Յուսուֆի եղբոր հետ և բնակություն հաստատել Թուրքիայում:

Այսօր հայկական «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կայքում հրապարակվեց «Գյումրու բնակչուհուն սպանել են Թուրիքայում» վերտառությամբ հոդված , ըստ որի, Գյումրիում խոսակցություններ են տարածվել, թե Թուրքիայում ՀՀ քաղաքացի է սպանվել, ով գյումրեցի է և գրանցված է Մուշ 2 թաղամասում: Ըստ տեղեկությունների՝ կնոջը սպանել են իր երեխաների աչքի առաջ:

«Չեն սպանել, գնդակահարել են, ու դա արել է նրա տեգրը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել են սպանվածին ճանաչողները: Վերջիններս նաև պնդում են, որ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, երբ գյումրեցի բնակչուհին երեխաներին կնքել է, դա ակնհայտորեն դուր չի եկել նրա ամուսնու եղբորը, ով էլ սպանել է նրան:

Չնայած ԳԱԼԱ-ի
 հրապարման մեջ չի նշվում սպանվածի անունը, բայց այս երկու տեղեկություններում առկա տարօրինակ զուգադիպությունները կասկած չեն թողնում այն հարցում, որ խոսքը նույն դեպքի մասին է: Պարզապես առաջին դեպքում սպանությունը ներկայացված էր թուրքական քաղաքակությանը հատուկ խեղաթյուրումներով, երբ հային սպանելը ներկայացվում է որպես «դժբախտ պատահար», ոչ թե որպես դիտավորյալ սպանություն` ազգային կամ կրոնական հողի վրա, ինչպես որ այս դեպքում էր: Ի դեպ, նմանատիպ «դժբախտ պատահարի» զոհ դարձավ նաև թուրքական բանակում զինակցի կողմից սպանված հայազգի Սևակ Բալըքչըն, ով սպանվել էր 2011 թ ապրիլի 24-ին:

Եվ արդյո՞ք «դժբախտ պատահարի» հետևան
ք էր նաև Ստամբուլում բնակվող 19-ամյա Նարինե Մկրտչյանի մահը, ում ինքնասպանության էին հասցրել 2 թուրք երիտասարդներ:  Կամ մի՞թե  այս պատահարների շարքից էր 2010թ Թուրքիայում անհետ կորած զբասաշրջիկ Աննա Դավթյանի սպանությունը, ում խոշտանգված դին կորելուց 15 օր հետո գտան և ուղարկեցին Հայաստան:

Այստեղից հետևություն. Թուրքիայում ցանկացած տեսակի ու ծանրության հանցագործություն  վերածվում է դժբախտ պատահարի, պատահականության և անզգուշության այն դեպքում, երբ տուժողը կամ զոհը ազգությամբ հայ է
:

Ինչպես այս դեպքում, կրոնական հողի վրա կատարված ծանրագույն հանցագործությունը ներկայացվում է, որպես ագռավների որսի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահար:

Թերևս թուրքական կողմի «դժբախտ պատահարի» քաղաքականությունն անհաջող փորձ է` մաքուր պահելու երկրի հեղինակությունը: Չէ՞ որ Թուրքիան առիթը բաց չի թողնում միջազգային հարթակում իրեն ներկայացնել որպես ժողովրդավար ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանք ցուցաբերող երկիր:


Հ.Գ. Ինչու՞ են այդ պատահական փամփուշները միշտ հայերին դիպչում...
                                                                                                                                                                     
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}