Հասարակական15:58, 14 Հունիս 2013
Հայկական սիգարետները մաքսանենգ ճանապարհով էին հայտնվել Թուրքիայում

Թուրքական «Աքշամ» ելեկտրոնային լրատվականը գրում է, որ Թուրքիայի` Սև ծովի մերձակայքում գտնվող Բոլու գավառի ժանդարմերիայի հրամանատարության կողմից առգրավվել է մաքսանենգ ճանապարհով սահմանն անցկացրած հայկական արտադրության 1950 տուփ սիգարետ:
Թերթի ներկայացմամբ` ժանդարմերիայի
հրամանատարությունը դատարանից ստացած խուզարկության թույլտվության հիման վրա կանգնեցրել է հայկական տուրիստական ավտոբուսը և
խուզարկության արդյունքում Ստամբուլ մեկնող
Հայաստանի քաղաքացի Ռ.Մ.-ին պատկանող ուղեբեռի մեջ հայտնաբերել մաքսանենգ
ճանապարհով Թուրքիայի սահմմանն անցկացրած 1950 տուփ հայկական արտադրության
սիգարետ: Թերթն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայտնաբերված
սիգարետներից 1760 տուփը եղել է «Ախթամար» տեսակի:
Թերթը գրում է, որ
Հայաստանի քաղաքացի Ռ.Մ.-ն երկրի սահմաններից արտաքսելու նպատակով հանձնվել է
Բոլուի ոստիկանության օտարերկրացիների բաժանմուք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |