Հասարակական07:41, 15 Հունիս 2013
Կար ժամանակ, երբ Էրդողանն էր գործադուլ անում

Համացանցում հայտնվել
է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի նկարները, որտեղ նա, «գործադուլավորի» շապիկ
հագին, մասնակցում է բողոքի ակցիայի:
Ինչպես փոխանցում է «Վաթան» պարբերականը` դեպքը
տեղի է ունեցել 1988 թվականին, երբ Էրդողանը
«Բարօրություն» կուսակցության (Refah Partisi) Ստաբուլի նահանգային կառույցի
ղեկավարն էր:
Էրդողանը իր աջակցությունն էր հայտնում պետական կարևորագույն փաստաթղթերի հրատարակմամբ զբաղվող հրատարակչության աշխատակիցներին, որոնք աշխատավարձերի չվճարման պատճառով գործադուլ էին հայտարարել: Ցույցի ընթացքում Էրդողանը հավաստիացնում էր, որ մինչև իրենք լինելու են արդար և վճռական պայքարի մեջ մինչև խնդրի լուծումը.
«Մեր երկրում
հատկապես 1980 թվականից հետո կառավարությունը բանվորների իրավունքների նկատմամբ
լիակատար անտարբեր է, դա հարիր չէ մարդու արժանապատվությանը: Մեր երկրում մեր
բանվորները այնպիսի դժվարությունների առջև են կանգնած, ինչպիսին օրինակ, աշխատվարձեր չստանալն է»:
Հիշյալ գործադուլը սկսվել էր 1988 թվականի հունիսի 23-ին և ավարտվել նույն թվականի հոկտեմբերի 18-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |