• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 22:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:52, 17 Հունիս 2013

Էրդողանը ոստիկանների միջոցով «գրավեց» Գեզին

Էրդողանը ոստիկանների միջոցով «գրավեց» Գեզին

Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ  Գեզի զբոսայգում հավաքված ցուցարարներին ոստիկանությունը ցրել է: Անկարայում հունիսի 15-ին  իր աջակիցների հետ ցույցի ժամանակ դիմելով Գեզի զբոսայգու ցուցարարներին` Էրդողանն ասել է. «Վաղը Ստամբուլում ցույց ենք անցկացնելու, եթե այգին չդատարկեք, ապա անվտանգության ուժերը գիտեն` ինչպես դատարկել»: Այս հայտարարությունից հետո ոստիկանությունը Գեզի զբոսայգու ցուցարարներին կոչ արեց ցրվել: Սակայն  ոստիկանության նախազգուշացումներին ցուցարարները պատասխանեցին վանկարկումներով, որից հետո էլ անվտանգության ուժերը անցան հարձակման: Ոստիկանությունն ամբողջությամբ իր հսկողության տակ վերցրեց Թաքսիմ հրապարակը, Գեզի զբոսայգին, որոնք այժմ փակ են քաղաքացիների համար: Գեզին «գրավելուց» հետո այնտեղից սկսել են հեռացնել ցուցարարների վրանները, նրանց կողմից ստեղծված բարիկադները:

Թուրքական «Բուգյուն» լրատվական կայքի փոխանցմամբ` Գեզի զբոսայգու ցուցարարների ցրելու ժամանակ իրադարձություններին հետևող որոշ լրատվամիջոցների լրագրողներ են ձերբակալվել: Երեկոյան Օսմանբեյ փողոցում գտնվող  Ռամադան հյուրանոցում վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկները նույնպես ձերբակալվել են: Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև հավաքված Գեզի զբոսայգու ցույցերի աջակիցների և ոստիականության միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով ձերբակալվել է ևս 105 ակտիվիստ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}