• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:25, 18 Հունիս 2013

Հայերը, հույները և քեմալիզմը

Հայերը, հույները և քեմալիզմը

Թուրքական «Հաբերդիարբեքիր» թերթում հրապարակված «Հայերը, հույները և քեմալիզմը» հոդվածում հեղինակը  ցույց է տալիս, թե ինչպես է հանրապետական Թուրքիայի քեմալական ղեկավարությունը ևս, շարունակելով նախորդների գործը, վարել փոքրամասնություններից ազատվելու քաղաքականությունը:

Հոդվածի հիմնական մասը` ստորև.


  Եթե մի օր  ձեր ճանապարհը անցնի Աթենքով և ուզենաք նպարավաճառի մոտից  երկու տուփ լոխում գնել, ապա հնարավոր է, որ ձեր գնումը կատարեք վարպետ Կոստասի կրպակից:

Ո՞վ է վարպետ Կոստասը, կհարցնեք: Պատերազմից հետո փոխանակման հիմունքներով Թուրքիայից Հունաստան մեկնած մի ստամբուլաբնակ հույն է վարպետ Կոստասը: Եթե նա իմանա, որ Դուք Թուրքիայից եք եկել և Ստամբուլում էլ ծնվել ու մեծացել էք, փայլող աչքերով այդ մարդը ձեր մեջ իր երիտասարդությունն ու հեռու մնացած հայրենիքը կտեսնի: Երբ դուք Ստամբուլի մասին խոսեք, նրա հիշողությունները կվերակենդանանան և սիրտը կսկսի բաբախել իր ծննդավայրից հեռու անցկացրած տարիների կարոտով:

Թողենք Աթենքը: Ենթադրենք՝ Ձեր ճանապարհը  անցնում է Փարիզով ու Դուք էլ դերձակի հետ կապված մի փոքր գործ ունեք: Ահա այդ ժամանակ էլ հավանական է, որ հայտնվեք վարպետ Հակոբի արհեստանոցում:

Իսկ Վարպետ Հակոբն ո՞վ է:

Նա էլ բռնագաղթի զոհ է, ով Դիարբեքիրից արտագաղթելով` հաստատվել է Փարիզում:

Կոստասներն ու Հակոբները այնքան շատ են, որ կամա թե ակամա, վաղ թե ուշ նրանց կհանդիպեք:

Արդյո՞ք գեղեցիկ չէր լինի.

Արդյո՞ք լավ չէր լինի, որ Բեյօղլու թաղամասի մայթերով քայլելիս տեսնեինք հույների կրպակներ, Դիարբեքիրի փողոցներում ականատես լինեինք հայ արհեստավորների ձեռքի շնորքին:

Պետք է ընդունենք, որ չհաջողեցինք:

Բազմամշակույթ պատմական ժառանգություն ունեցող այս հողի վրա մեր համատեղ կյանքը պահպանելու փոխարեն, միատարր և ձևական կարգի գերին դարձանք:

«Մենքեր»-ի այս դրախտային հայրենիքը դարձրինք «Եսեր»-ի երկիր: Մեղեդիներն ու տոները ձեռք-ձեռքի տված ոչնչացրեցինք: Հաղթվեցինք եսակենտրոն ու փողամոլ համակարգին:

Այս երկիրը որոշներից ազատելու համար հպարտանում էինք, սակայն այս սուրբ երկրի մյուս քաղաքացիների համար մի կտոր հողը շատ համարեցինք:

Մեր ենթագիտակցության մեջ ամրագրեցինք, որ պետք է ջարդել մեզ համար պոտենցյալ վտանգ հանդիսացող այդ մարդկանց գլուխները:

Մեր վախերը որպես իրական ընկալումներ մեկնաբանեցինք, մեր սանձարձակության ու հետամնացության դեմքը ծածկելու համար տեսակ-տեսակ տեսություններ օգտագործելով, ինքներս մեզ մխիթարեցինք:

Մենք նրանց ուրացանք, նրանք էլ մեզ մերժեցին: Մենք էլ, նրանք էլ օրեցօր ավելի դաժանացանք:

Նեստորին վռնդեցինք, հայկական հարց առաջացավ, հային վռնդեցինք, ասորին աչքի ընկավ, ասորին գնաց, այս անգամ էլ եզդին սկսեց աչքի ընկնել: Եզդիի հարցերը լուծեցինք, այս պարագայում էլ հույնը մեր գեղագիտական ճաշակին հարմար չեկավ: Վերջապես բոլորին վռնդելով` մտածեցինք, որ հանգիստ կլինենք, սակայն այս դեպքում էլ ալևիները անհանգստություն հարուցեցին: Նրանց կյանքն էլ մամլիչի մեջ առնելով, մեր դաշտը այնպես կանաչապատեցինք, որ կարդացող ուսանողների ձախ հայացքները մեր վրա բևեռվեցին: Նրանց բանտարկեցինք, այս անգամ էլ քրդերը կատաղեցին…

Մեր նախորդները ցանկանալով կամ չցանկանալով համառեցին իրենց սխալների մեջ, իսկ մենք, որ պետք է ուղղեինք այդ սխալները, ավելի համառ գտնվեցինք ու չթողեցինք, որ մեր «անվան» վրա փոշի նստի:

 Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}