• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:42, 21 Հունիս 2013

Թուրք լրագրող. «Ինչու՞ ես երբևէ հայ ընկեր չեմ ունեցել, հայրի՛կ»

Թուրք լրագրող. «Ինչու՞ ես երբևէ հայ ընկեր չեմ ունեցել, հայրի՛կ»

Թուրքական «Ինտերնետհաբեր» կայքում հրապարակվել է թուրք սյունակագիր Ներսին Յըլմազի արձագանքը` կապված  «Յըլդըզ» տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ահմեթ Աթանի` ավելի վաղ կատարած թվիթերյան գրառման հետ: Յըլմազն ընթերցողին պատմում է.

«Երբ ես երեխա էի, նույն թաղամասում բավականին քուրդ ընկերներ ունեի: Քուրդ ընկերներիս հետ նույն պետությունում,  նույն բարձին վրա քնելով էինք մեծանում: Բայց նրանց քրդական ինքնության մասին իմացել եմ միայն մեծանալուց հետո: Տարիների ընթացքում անհիշելի քանակով այլազգի ընկերներ ունեցա` չերքեզ, լազ, ալևի, գերմանացի: Մեր ընտանիքում երբեք չեմ տեսել մարդկանց ինքնության, ազգային պատկանելությանը և առհասարակ խտրականությանն առնչվող բացասական երևույթներ: Մարդկային սիրով եմ մեծացել, այլ ոչ  թե  ռասիզմով:

Սակայն շուրջս, փողոցում հաճախ եմ լսել ռասիսատական բնույթի զզվելի արտահայտություններ… Մեծերը վիճելիս միմյանց վիրավորելու համար իրար «Հայի զավակ» էին ասում: Ինչու՞ ես երբևէ հայ ընկեր չեմ ունեցել, հայրի՛կ…


Հիշեցնենք որ, մի քանի օր առաջ պրոֆեսոր Ահմեթ Աթանը միկրոբլոգում հանդես էր եկել հետևյալ գրառմամբ:


«Եթե հրեա, հայ կամ հույն եք, ապա Գեզիի ցույցերին ձեր ակտիվ դերակատարություն ունենալը կարող եմ ըմբռնումով ընդունել, բայց խնդրում եմ պարզե՛ք ձեր ինքնությունը»:

«Այս երկրում թե ինչքա՞ն ռասիստ մարդիկ կան, չեմ կարող իմանալ,
բայց մի բան լավ գիտեմ. Դեռ կան թշվառներ, որ հայ բառն անպարկեշտ խոսքերի ցանկում են ներառել,- արձագանքում է Ներսին Յըլմազը: - Այս երկրում կան այնպիսի այլանդակներ, որոնք ուղղակի նսեմացնում են ազգը: Այս երկրում հայ լինելը սպանելու համար արդեն բավարար առիթ համարողներ կան: Կարճ ասած` նրանք հայերին սրիկա են համարում մինչդեռ իրական սրիկայությունը մարդուն հայ, հույն, հրեա ասելով նվաստացնելն է: իրական սրիկայությունը մի ռասային բարձր դասելով՝ մյուս ռասաները ստորադասելն է: Իրական սսրիկայությունն այս տարածքերում ապրող ազգային փոքրամասնություններին սպառնալն է:

 

Այո՛, կյանքիս ճանապարհը կիսով չափ անցել եմ, դեռևս որևէ հայ ընկեր չեմ ունեցել:

Սակայն արդեն վստահ եմ, որ իրենց հայկական ինքնության մասին բացահայտ ասելուց վախեցած շատ ընկերներ եմ ունեցել: Այս զզվելի խոսքերից վախվորած, այս ռասիզմից ամաչելով, ո՞վ գիտի, թե քանի գիշեր ի՞նչ սարսափով են քնել: Ինչ ուզում են, թող խոսեն, ես հայ եմ:


Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}