Հասարակական09:47, 22 Հունիս 2013
Թուրքիայում Գեզի զբոսայգու ակտիվիստների ձերբակալումները շարունակվում են

Թուրքական դատարանը որոշում է
կայացրել ձերբակալել Գեզի զբոսայգու 23 ցուցարարի:
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացնում է, որ
ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հանրապետական դատախազներին ցուցմունք
տված 26 կասկածյալներին ձերբակալելու պահանջով ուղարկել են դատարան:
Մայրաքաղաք Անկարայում
ցույցեր կազմակերպելու և կազմակերպության անունից
բախումներին մասնակցելու մեղադրանքով դատարանի որոշմամբ 23 հոգու նկատմամբ
խափանման միջոց է ընտրվել կալանքը: Իսկ մյուս երեքը պայամանականորեն բաց են
թողնվել:
Դատական գործի ընթացքում դատարանի մոտ
հավաքված խումբը վանկարկումներով աջակցել է ներսում գտնվող ընկերներին:
Դատարանի շենքի մոտ ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |