• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 22:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:05, 24 Հունիս 2013

Թուրքիայում ցուցարարները պահանջել են ռասիստական գրառումներ կատարած պրոֆեսորի հրաժարականը

Թուրքիայում ցուցարարները պահանջել են ռասիստական գրառումներ կատարած պրոֆեսորի հրաժարականը

Այսօր կեսօրին Թուրքիայի Յըլդըզի տեխնիկական համալսարանի արվեստի և նախագծման ֆակուլտետի արվեստի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ահմեդ Աթանի դեմ համալսարանի մոտակայքում բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ակցիայի պատճառ են դարձել ավելի վաղ պրոֆեսոր Աթանի կողմից իր թվիթերի հաշվից գրված հայերի, հույների և հրեաների դեմ ուղղված ռասիստական արտահայտությունները:

Ահմեդ Աթանի  կողմից գրված «Գեզի այգու գործողություններին ունեցած Ձեր ակտիվ դերակատարմանը ըմբռնումով կարող եմ մոտենալ այն դեպքում, եթե դուք հայ եք կամ հույն: Խնդրում եմ, ուսումնասիրե՛ք ձեր տոհմը», «Այդ ավազակները եթե 1908-ին Թաքսիմի գործողություններին մասնակցած լինեին, Աբդուլ Համիդը հրաժարական կտար» և մնանատիպ այլ կոչերը մեծ արձագանք են գտել հատկապես ուսանողների ու դասախոսների շրջանում: 

Մոտ 1000 հոգանոց բողոքի գործողությանը Յըլդըզի տեխնիկական համալսարանի ներկա և նախկին ուսանողներից ու դասխոսներից բացի, մասնակցել են նաև այլ համալսարանների  ուսանողներ ու դասախոսական կազմի ներկայացուցիչներ: Ցուցարարները ձեռքերում պահելով «Ռասիստ դասախոս չենք ուզում» գրությամբ պաստառներ, պահանջել են  արվեստի ամբիոնի վարիչի հրաժարականը:

Բողոքի ակցիային մասնակցող Միմար Սինան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս դոկտոր Օսման Էրդենն էլ ասել է, որ առաջիակայում այս առիթով նոր գործողություններ են մտածում, նշելով, սակայն, որ այդ գործը գլուխ կգա միայն Յըլդըզի տեխնիկական համալսարանի ուսանողական և դասախոսական կազմի մասնակցությամբ: 

Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}