• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:54, 25 Հունիս 2013

Թուրքիայի ցույցերի ամենահայտնի լուսանկարի հերոսուհին ավստրալուհի է

Թուրքիայի ցույցերի ամենահայտնի լուսանկարի հերոսուհին ավստրալուհի է

«Ankakh.com»-ի տեղեկացմամբ` «BBC Türkçe»-ն զրուցել Թաքսիմի «Գեզի» զբոսայգու համար կազմակերպված ցույցերի առաջին իսկ օրերից լայնորեն հայտնի դարձած լուսանկարի սևազգեստ աղջկա հետ, ով դարձավ բազմահազարանոց ցույցերի յուրօրինակ խորհրդանիշը: Լուսանկարում նա ձեռքերը պարզած կանգնած է ջրցան մեքենայի առաջ և իր վրա է ընդունում ջրաշիթի հարվածը: Այդ աղջիկն ավստրալուհի Քեյթ Մուլենն է: Նա սովորում է Սիդնեյի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, Թուրքիա է եկել ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակներում:

 

Քեյթը պատմել է իր և ցույցերին մասնակցելու սովորության մասին, ինչպես Թուրքիայում, այնպես էլ հայրենի Ավստրալիայում: Օրինակ՝ նրանք բողոքի ակցիա են կազմակերպել երկրում փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ, քանի որ Ավստրալիա եկած փախստականներին իսկույն ձերբակալում են: Մեկ այլ ցույցի ժամանակ էլ բողոքում էին Իրաքի պատերազմի դեմ:

 

Հետաքրքիր է, որ Քեյթը, տեսնելով ջրցան մեքենաներին և մոտակայքում կանգնած լուսանկարիչներին, հատուկ է կանգնել մեքենայի դիմաց և իր վրա ընդունել ջրաշթի հարվածը, որպեսզի ֆոտոխցիկները ֆիքսեն այդ պահը: Այն մասին, թե իր լուսանկարը դարձել է «Գեզիի» ցուցարարների խորհրդանիշը, Քեյթը նշել է. «Այդ լուսանկարն արդեն իմը չէ, ինձ հետ կապ չունի: Եթե ավելի գլոբալ մտածենք, իմ ցույցը ոչինչ է այն հազարարվոր խիզախ ցուցարարների արածների համեմատությամբ: Սև զգեստով աղջիկն արդեն ես չեմ: Այդ աղջիկը հակակապիտալիստ մուսուլմանն է, կաթսաների և թավաների ձայն հանող գլխաշորով տարեց կինն է և իր համուզմունքների համար ոտքի կանգնած ու փողոց դուրս եկած յուրաքանչյուրը»:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}