• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:18, 27 Հունիս 2013

Facebook-ը կարող է համագործակցել Թուրքիայի կառավարության հետ. թուրք օգտատերները կոչ են անում բոյկոտել

Facebook-ը կարող է համագործակցել Թուրքիայի կառավարության հետ. թուրք օգտատերները կոչ են անում բոյկոտել

«Twitter» սոցիալական ցանցի և նույնանուն ընկերության նախագահ Դիք Կաստոլոն Վաշինգթոնում տեղի ունեցած մամուլի-ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Twitter»-ը Թուրքիայի կառավարության հետ համագործակցության առաջարկի մեջ ոչ մի հեռանկար չի տեսնում:

«Դուք կարող եք օգտագործել մեր բաց հանրային հարթակն ասելու այն, ինչին հավատում եք: Թուրքիայի մեր օգտատերերը հենց այդպես էլ անում են»,-ասել է Կաստոլոն:

Հիշեցնենք, որ «Գեզի» զբոսայգու խնդրի հետ կապված դեպքերի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter» սոցիալական ցանցն անվանել է «անդորր խաթարող», քանի որ այդտեղ հրապարակվում էին բազմաթիվ գրառումներ թուրք ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման վերաբերյալ: Ավելի ուշ Թուրքիայի կառավարությունը հանդես եկավ առաջարկով, որպեսզի «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերը Թուրքիայում անցկացվող ցույցերի ժամանակահատվածում համագործակցեն երկրի կառավարության հետ:

Ինչպես հայտնում է պարբերականը` վերոնշյալ ասուլիսի ընթացքում Դիք Կաստոլոն հայտարարել է, որ տեղյակ է «Twitter»-ի մասին Էրդողանի գնահատականից և հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք չենք խմբագրում «Twitter»-ում տեղ գտած գրառումները, և հարթակն ինքնին նման խմբագրումների կարիք չունի»,-ասել է նա: 

Ի տարբերություն «Twitter»-ի` «Facebook» սոցիալական կայքը նախնական մերժումից հետո, այնուամենայնիվ, համաձայնել է հանդիպել թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր համագործակցության նախագիծը:

 «Hurriyet Daily News»-հետ զրույցում Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը նշել է, որ «Facebook»-ը Թուրքիայում իր ներկայացուցչությունն ունի և նախկինում էլ նրանց հետ համագործակցության դեպքեր եղել են, որևէ խնդիր չի ծագել: Թուրք նախարարի այս հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել «Facebook»-ի թուրք օգտատերերի շրջանում, վերջիններս նույնիսկ կոչ են արել բոյկոտել սոցիալական ցանցը:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}