Հասարակական08:16, 28 Հունիս 2013
«Գորշ գայլեր»-ի գաղափարախոս Թյուրքեշի մահվան պատճառների մեջ փնտրվում է հայկական գործոն

Թուրքական «Հաբեր7» կայքը գրում է, որ Թուրքիայում նոր թեզեր են ի հայտ եկել նոր թեզեր` կապված Արփասլան Թյուրքեշի մահվան հետ: Թյուրքեշը «Ազգայնական շարժում» կուսակցության գաղափարախոսներից ու հիմնադիրներից մեկն է: Այս կուսակցությունը համարվում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը:
Նոր տեսակետի հեղինակը Ֆաթիհ Թեզջանն է, ով ասում է. «Նշվում է, որ Թուրգութ Օզալը (Թուրքիայի Հանրապետության 8-րդ նախագահ) սպանվել է միջինասիական երկրներ կատարած այցելությունից հետո, սակայն երբեք չենք խոսում, որ Արփասլան Թյուրքեշը սպանվել է Հայաստանի հետ հաստատած կապերից, շփումներից հետո միայն»:
Ֆաթիհ Թեզջանի կարծիքով իմպերիալիստական երկրները երբեք չեն ցանկանա, որ Թուրքիան ոչ սիմետրիկ քաղաքականություն վարի:
Թերթը հիշեցնում է, որ 1997 թ. ապրիլի 4-ին Թյուրքեշի անսպասելի մահից հետո Հայաստանի հետ հարաբերություններում նկատվող ջերմ հարաբերությունները դադարեցին:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |