Հասարակական09:11, 29 Հունիս 2013
Թուրք արվեստագետները կոչ են անում դադարեցնել հասարակության բևեռացումը

Մի խումբ հասարակական գործիչներ, որոնց մեծ մասը արվեստագետներ են թուրքական թերթերին «Վշտացած ենք» վերնագրով հայտարարություն է տարածել` այդ կերպ իրենց անհանգստությունն արտահայտելով Թուրքիայում Գեզի զբոսայգու բողոքի ակցիաներից հետո բավականաչափ լարված միջավայրի և հասարակության բևեռացման վերաբերյալ:
Տարբեր
արվեստի բնագավառի, քաղաքական հայացքների տեր արվեստագետների հայտարարության մեջ ասվում է. «Արվեստը մի աղբյուր է, որը մեր կյանքը կենսունակ է պահում,
մեր ցավերը մաքրում է, որի շնորհիվ մենք թարմ օդ ենք շնչում: Մենք որպես
արվեստագետներ, որոնք միշտ այս երկրի հասարակական արժեքների, տառապանքների կողքին
են եղել, հետևել են խնդիրներին և այս ջանքերի շնորհիվ պարգևատրվել են
հասարակության կողմից, կամ էլ այդ պատճառով տառապանքներ են կրել, ասում ենք.
Միջավայրը կրկին զայրույթով և ատելությամբ է լցված:Արվեստը և արվեստագետին
արժեզրկելու, թիրախավորելու, մեղադրելու, ճնշելու
փորձեր են արվում: «Ոտքերը սկսել են ղեկավարել» ասացվածքը ասողները հասարակության
մեջ միայն ատելություն են սերմանում: «Դուք և մենք» տարբերակումը հասարակությանը
բևեռների է բաժանում:
Նամակը ստորագրել են շուրջ հարյուր թուրք արվեստագետներ, որոնց թվում են հայտնի գրողներ Յաշար Քեմալը, Օրհան Փամուքը, երաժիշտներ Ֆազիլ Սայը, Սյուլֆյու Լիվանելին, դերասաններ Թարըք Աքանը, Հալիթ Էրգենչը և այլոք: Ստորագրողների շարքում է եղել նաև «Ստամբուլի աչքը»` Արա Գյուլերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |