• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:03, 29 Հունիս 2013

Ցուցարար աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել թուրք ոստիկանների կողմից

Ցուցարար աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել թուրք ոստիկանների կողմից

Թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում է, որ մայրաքաղաք Անկարայում կազմակերպված   Գեզի զբոսայգու ցույցերի մասնակիցների  նկատմամբ  ոստիկանության կիրառած  բռնության   չափերը և էությունը փոփոխություն է կրել: Դիքմեն պողոտայում տեղի ունեցած ցուցերի պատճառով կալանավորված ուսանողուհի Էյլեմ Ք.-ի նկատմամբ  ոստիկանական մեքենայում սեռական ոտնձգություն է կատարվել:

Դեպքը տեղի է ունեցել Դիքմեն  պողոտայում:
Հունիսի 27-ին տեղի ունեցած բողոքի ակցիային միջամտել է ոստիկանությունը` արցունքաբեր գազ կիրառելով: Արդյունքում ձերբակալվել էր 11 հոգի, որոնցից մեկը
անչափահաս: 11 հոգու մեջ է եղել նաև 31-ամյա  Էյլեմ Ք.-ն, որը որպես կասկածյալ ցուցմունք տալով, հայտնել է, որ ոստիկանության կողմից բռնության է ենթարկվել:

«Դիքմենում Գեզի զբոսյագու բողոքի ակցիային էի մասնակցում: Ինձ հետ էր նաև հարևանիս 17-ամյա որդին: Որևէ դեպք կապված բարիկադներ կառուցելու, կրակ վառելու, ճանապարհ փակելու հետ, տեղի չի ունեցել: Ոստիկանությունը առանց ցրվելու մասին զգուշացնելու հարձակում գործեց: Ինձ և ընկերոջս կալանավորեցին: Չնայած որ ընկերս անչափահաս է և մենք ոստիկանությանը որևէ դիմադրություն ցույց չէինք տվել, հարվածեցին ընկերոջս մեջքին և գլխին: Իսկ ինձ նստեցնելով ոստիականական մեքենայի մեջ` իմ նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարեցին:  Ավելի ուշ ինձ տարան ոստիկանական բաժանմունք: Ինձ կալանավորող ոստիկանները հայտնի են, բոլորի դեմ բողոք եմ ներկայացնելու»,- ասել է Էյլեմը:
Երիտասարդ կնոջ փաստաբանը դեպքի վերաբերյալ ասել է. «Իմ պաշտպանյալը ծանր ոտնձգության է ենթարկվել: Նրան սպառնացել են բռնաբարել: Մեր բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով բողոքելու ենք»:
Թերթը տեղեկացնում է, որ այս հայտարարություններից հետո  դատախազության որոշմամբ  բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}