Հասարակական08:11, 01 Հուլիս 2013
Ստամբուլի հայկական «Ժամանակ թերթը» դիմակայում է ժամանակին

Թուրքական «Զաման» թերթում հրապարակվել է Ալին Օզինյանի հոդվածը նվիրված թուրքահայ համայնքի «Ժամանակ» թերթի 105 ամյակին: Հոդվածից որոշ հատվածներ ներկայացվում են ստորև:
«1908 թվականի հոկտեմբերի 28-ին 2-րդ սահմանդրության հայտարարությունն ուրախությամբ նշող հայկական համայնքը 3 ամիս հետո սկսեց նոր թերթ հրատարակել «Ժամանակ» անունով: Հայկական թերթի հիմնադիրներն էին Միսակ և Սարգիս Գոչունյանները: «Ժամանակը» հիմնադրվեց երիտթուրքերի կողմից որպես հիմք ընդունված «խոսքի և մամուլի ազատության» հովերին տուրք տալով, երբ Օսմանյան կայսրությունը նոր «ուղի» էր բռնել:
Սպասելիքները չարդարացվեցին, իսկ հանրապետական շրջանում հայ ժողովրդի ապրած ալեկոծումները, կորուստները, ոչնչացումները չկարողացան «Ժամանակի» ընթացքը կանգնեցնել:
Թերթը հիմնադրումից ցայսօր 105 տարի շարունակ առանց ընդհատումների հրատարակվել է Գոչունյան ընտանիքի կողմից: Հիմնադրումից մինչև հիմա թերթը Թուրքիայում բնակվող հայերի ազգային պատկանելության պատճառով իրենց տառապանքները արտացոլում և մեկնաբանում էր սառնասրտությամբ ու առանց կողմնակալության: Դժվար պահերին անգամ թեժ մթնոլորտն էլ ավելի չթեժացնելու նպատակով ավելի պրագմատիկ մոտեցում էր ցույց տալիս: Քանի որ նրա հիմնական նպատակն էր հայկական համայնքի ամենալավ տպագիր թերթի կյանքը երկարացնել, որպեսզի համայնքն իր տպագիր օրգանը չկորցնի: Մինչև այսօր տպագրվող հայերեն թերթերի մոտ կեսը Ստամբուլում է տարածվում: Եթե ասենք, որ 1915-ից առաջ Ստամբուլի 700.000 բնակչությունից 150.000-ը հայեր են եղել , ապա ավելի լավ կպատկերացնենք Ստամբուլի համար հայերի դերը, և հայերի համար «Ժամանակի» դերը:
Թերթը հիմնադրման առաջին իսկ օրից սկսած մշտապես իր էջերի մեջ ընդգրկել է ոչ միայն հայ համայնքի անվանի մտավորակններին, այլև աշխարհահռչակ անուններ:
1940 ականներին հանրապետության առաջին օրերից սկսած փոքրամասնությունների դեմ վարվող քաղաքականությունն ավելի լայն ընդգրկում է ստանում: Անգամ այդ մութ տարիներին թերթի հրատարակումը չդադարեց:
«Ժամանակը» միշտ ղեկավար էլ են Քոչունյան ընտանիքի անդամները: Արա Գոչունյանն արդեն 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ կատարում է այդ պարտականությունը: Նա 23 տարեկանում ստանձնել էր թերթի տնօրինությունն ու գլխավոր խմբագրի պաշտոնը: Արա Գոչունյանը Թուրքիայի և Սփյուռքի հայկական համայնքի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը մեկնաբանելուց և արտացոլելուց բացի Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ստանձնել է նաև Հայաստանի և Սփյուռքի հայերի միջև կամրջի դեր»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |