• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:46, 01 Հուլիս 2013

Թուրքիայում տեղի է ունեցել հայկական գերեզմանատան վերականգնված շինությունների բացման արարողությունը

Թուրքիայում տեղի է ունեցել հայկական գերեզմանատան վերականգնված շինությունների բացման արարողությունը

Թուրքիայի Մալաթիա քաղաքի Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել վերականգնված պահակակետի և վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղիի բացման հանդիսավոր արարողությունը: 

Վերջերս ավարտին հասցված շինությունները հանձնվել է Մալաթիայի «Հայկական բարեգործական միությանը»: Վերջինիս ջանքերով կազմակերպվել էր շինությունների բացման հանդիսավոր արարողությունը: Բացման միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հայեր, գավառի մուֆթի Հաջը Յուսուֆ Գյուլը, գավառի ընդհանուր խորհրդարանի նախագահ Նաջի Շավաթան, Յեշիլյուրթի քաղաքապետ Մեհմեթ Քավուքը, «Հայկական բարեգործական միության» ղեկավար անձիք:

Թուրքական «ՍՆՆթուրք» կայքի տեղեկացմամբ միջոցառման համար լայն անվտագնության միջոցներ են ձեռք առնվել: Միջոցառմանը մասնակցելու եկած շատ հայեր այցելել են իրենց հարազատների շիրիմներին, մոմ են վառել և աղոթել: Այնուհետև կատարվել է վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղիի բացման արարողությունը: Բացման խոսքում ելույթով է հանդես եկել«Հայկական բարեգործական միության» նախագահ  Խոսրով Քոլեթավիթօղլուն.«Այսօր այս հողերում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ուենում: Չնայած որ, մեր նախնիներից շատերը չունեցան իրենց շիրիմները, սակայն այստեղ նրանց հոգիների հանգստության համար դրախտային անկյուն կառուցելու համար հպարտ ենք»:

Հիշեցնենք որ, 2012 թվականի փետրվարի 2-ին Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից սխալմամբ քանդվել էր գերեզմատան պահակակետը և վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղին: Շինությունների քանդմանն արձագանքել էին մի շարք հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ, նույնիսկ երկրի վարչապետը:

Ermenihaber.am  


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}