• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:11, 01 Հուլիս 2013

Ստամբուլի հայկական «Ժամանակ թերթը» դիմակայում է ժամանակին

Ստամբուլի հայկական «Ժամանակ թերթը» դիմակայում է ժամանակին

Թուրքական «Զաման» թերթում հրապարակվել է Ալին Օզինյանի հոդվածը նվիրված թուրքահայ համայնքի «Ժամանակ» թերթի 105 ամյակին: Հոդվածից որոշ հատվածներ ներկայացվում են ստորև:

«1908  թվականի հոկտեմբերի 28-ին 2-րդ սահմանդրության հայտարարությունն ուրախությամբ նշող  հայկական համայնքը 3 ամիս հետո սկսեց նոր թերթ հրատարակել «Ժամանակ» անունով: Հայկական թերթի հիմնադիրներն էին Միսակ և Սարգիս Գոչունյանները:  «Ժամանակը» հիմնադրվեց երիտթուրքերի կողմից որպես հիմք ընդունված «խոսքի և մամուլի ազատության» հովերին տուրք տալով, երբ Օսմանյան կայսրությունը նոր «ուղի» էր բռնել:

Սպասելիքները չարդարացվեցին, իսկ հանրապետական շրջանում հայ ժողովրդի ապրած ալեկոծումները, կորուստները, ոչնչացումները չկարողացան «Ժամանակի» ընթացքը կանգնեցնել:

Թերթը հիմնադրումից ցայսօր 105 տարի շարունակ առանց ընդհատումների հրատարակվել է Գոչունյան ընտանիքի կողմից: Հիմնադրումից մինչև հիմա թերթը  Թուրքիայում բնակվող հայերի  ազգային պատկանելության պատճառով իրենց տառապանքները արտացոլում և մեկնաբանում էր սառնասրտությամբ ու առանց կողմնակալության: Դժվար պահերին անգամ թեժ մթնոլորտն էլ ավելի չթեժացնելու նպատակով ավելի պրագմատիկ մոտեցում էր ցույց տալիս: Քանի որ նրա հիմնական նպատակն էր  հայկական համայնքի ամենալավ տպագիր թերթի կյանքը երկարացնել, որպեսզի համայնքն իր  տպագիր օրգանը չկորցնի: Մինչև այսօր տպագրվող հայերեն թերթերի  մոտ կեսը Ստամբուլում է տարածվում: Եթե  ասենք, որ 1915-ից առաջ Ստամբուլի 700.000 բնակչությունից  150.000-ը հայեր են եղել , ապա ավելի լավ կպատկերացնենք Ստամբուլի համար հայերի դերը, և հայերի համար «Ժամանակի» դերը:

Թերթը հիմնադրման առաջին իսկ օրից սկսած մշտապես  իր  էջերի մեջ  ընդգրկել է ոչ միայն հայ համայնքի անվանի մտավորակններին, այլև աշխարհահռչակ անուններ: 

1940 ականներին հանրապետության առաջին օրերից սկսած փոքրամասնությունների դեմ վարվող քաղաքականությունն ավելի լայն ընդգրկում է ստանում:  Անգամ այդ մութ տարիներին թերթի հրատարակումը չդադարեց:
«Ժամանակը» միշտ  ղեկավար էլ են  Քոչունյան ընտանիքի անդամները: Արա Գոչունյանն արդեն 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ կատարում է այդ պարտականությունը: Նա 23 տարեկանում ստանձնել էր թերթի տնօրինությունն ու գլխավոր խմբագրի պաշտոնը: Արա Գոչունյանը  Թուրքիայի և Սփյուռքի հայկական համայնքի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը մեկնաբանելուց և արտացոլելուց բացի Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ստանձնել է նաև  Հայաստանի և Սփյուռքի հայերի միջև կամրջի դեր»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}