• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:40, 02 Հուլիս 2013

Մուշի բնակիչները փնտրում են հայերի ոսկիները` քանդելով իրենց տունուտեղը

Մուշի բնակիչները փնտրում են հայերի ոսկիները` քանդելով իրենց տունուտեղը

Թուրքական «Թաքվիմ» թերթը տեղեկացնում է, որ մինչ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) կիրականացնի Մուշ քաղաքի կենտորնական Քալե թաղամասի քաղաքաշինական նախագիծը, որոշ բնակիչներ հայերի թաքցրած ոսկիները գտնելու հույսով սկսել են քանդել ու փորել իրենց տունն ու հողը:

 

Մոտավորապես 2.000 բնակիչ ունեցող այդ թաղամասում կա շուրջ 300 վթարային տուն: Պատկան մարմինները թեև նախազգուշացրել են բնակիչներին, որ շինարարական միջամտություն է լինելու, բայց որոշ տանտերեր առանց համբերելու իրենք իրենց հնարավորություններով սկսել են քանդել տները, փորել տակի հողը` պահ տրված ոսկիներ գտնելու հույսով: Մինչև 1915 թվականը հայկական հոծ բնակչությամբ հագեցած Քալե թաղամասի ներկայիս բնակիչները ապրում են հայերից մնացած ոսկիները մի օր գտնելու երազանքով:

 

Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն հաստատել է այդ տեղեկությունը` ասելով.

«Բայց մինչև հիմա գտնված ոսկի չկա»:

Նշենք, որ Մուշը քաղաք գտնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգում: Մուշն իր երկարաձիգ պատմության ընթացքում հիշատակվել իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք։ Սակայն 19-20-րդ դարերից այն արդեն մեր մատենագիրների մոտ ամենուրեք հիշատակվում է որպես քաղաք։ Մուշը բավականին երկար ու հին պատմություն ունի։ Այստեղ հայտնաբերվել է ուրարտական Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում էլ նկատվել են կիկլոպյան ամրոցների հետքեր։

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}