Հասարակական11:52, 04 Հուլիս 2013
Թուրքիայում սկանդալ է հասունանում մզկիթում թենիս խաղալու պատճառով (տեսանյութ)

Այն բանից հետո, երբ Ադանայի մզկիթներում կարատեի,
Մուղլայի մզկիթներում` բադմինտոնի (փետրագնդակ), իսկ Անթալիայի մզկիթներում էլ կյանքի են կոչվել
թենիսի ուսուցման դասընթացներ, թուրքական կառավարության կրոնական հարցերով
վարչությունը հանդես է եկել դժգոհությամբ և սկսել համապատասխան հետաքննություն:
Վարչության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ մզկիթներում նման
մարզումներ կազմակերպելը անհարիր է մզկիթ բարոյականությանն ու արժանապատվությանը:
Ըստ թուրքական «Փոսթա» պարբերականի` մուֆթիներից (իսլամի հոգևոր առաջնորդ) մեկը` Հալիլ Ուզունը, պարզաբանել է, որ իրենք ղուրանի ընթերցումներից հետո փորձում նաև կրթել երեխաների մարմինը: Եվ նշել է, որ այդ կուրսերը կազմակերպելու են բոլոր մզկիթներում: Հաջող ուսումնառություն անցնող երեխաները որպես պարգև ստանալու են համակարգիչներ և հեծանիվներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |