Հասարակական08:30, 08 Հուլիս 2013
Թուրք գիտնական. «Թուրքական կապիտալը ձևավորվել է հայկական գույքի թուրքականացմամբ»

Թուրքական «Թարաֆ» թերթը հայտնում է, որ Թուրքիայում ֆորում է կազմակերպվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ակտիվիստների կատարելիք քայլեր մասին: «Ոչ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը» պլատֆորմի նախաձեռնությամբ կազմակերպված առաջին նիստին ելույթով հանդես եկավ Քլարք համալսարանի դասախոս Ումիթ Քուրթը: Վերջինս զեկույցում ներկայացրեց, որ 1915 թվականից սկսված գործընթացը կապված հայկական գույքի, ունեցվածքի հետ, իր շարունակությունն է ունեցել նաև հանրապետական շրջանում: Նա պատմել է, թե ինչպես քաղաքացիության օրենքով պետության կողմից օրինականացված արգելքներով հայերին և հույներին պատկանող ունեցվածքը օրենքի անվան տակ թուրքականացվեցին և այդպիսով ձևավավորվեց «թուրքական կապիտալը»:
Քուրթը ընդգծել է, որ ժխտողականության հիմքում ընկած ամենակարևոր պատճառը գույքի խնդիրն է:
«Եթե ցանկանում ենք հասկանալ ցեղասպանության իրականացման պատճառները, նախևառաջ չպետք է մոռանալ ոչ մուսուլմաններին, մասնավորապես հայերին պատկանող ունեցվածքի նկատմամբ եղած տնտեսական դրդապատճառների մասին: Սա անկասկած տնտեսությունը թուրքականացնելու, թուրք-մուսուլմանական բուրժուազիայի ձևավորման գործընթաց է: Այսինքն խոսքը գնում է ազգային պետություն և ազգային բուրժուազիա կառուցելու գործընթացի մասին»,-նշել է թուրք գիտնականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |