Հասարակական10:27, 08 Հուլիս 2013
Թուրքիայում ոտնահարվում է մարդկանց` տեղեկացված լինելու իրավունքը

«Թուրքիայի
լրագրողների միությունը» (ԹԼՄ-TGS) բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլի
արդարադատության պալատի առջև: Ցուցարարաները պարզել են «Ազատեք կալանավորված
լրագրողներին» գրությամբ ցուցապաստառ և վանկարկել «Ազատ մամուլին լռեցնել չի
լինի», «իշխող կուսակցություն, ձեռքդ քաշի մեդիայից» կարգախոսներ:
Ըստ «Հյուրրիյեթ» օրաթերթի` բողոքի պատճառ է հանդիսացել նաև այն, որ հուլիսի 6-ին Թաքսիմ հրապարակի մոտ ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: Լրագրողական համայնքը Ստամբուլի արդարադատության պալատի մոտ մամուլի հաղորդագրություն է տարածել, որին աջակցություն է հայտնել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Մելդա Օնուրը:
«Թուրքիայի լրագրողների միության» Ստամբուլի գրասենյակի ղեկավար Գյոքհան Դուրմուշը միության անունից ընթերցել է մամուլի հաղորդագրությունը` մասնավորապես ասելով. «Թուրքիայում լրագրողները մարմանական վնասվածքներ են ստանում, ստորացվում են, խոչընդոտում են նրանց կատարել իրենց աշխատանքը: Հարձակում են գործում ԶԼՄ-ների աշխատակիցների վրա, այսինքն հարձակման է ենթարկվում քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |