Հասարակական08:04, 10 Հուլիս 2013
Թուրքիայում կաշառք է տալիս ամեն 5-րդ քաղաքացին

Թուրքիայում բնակվողներից ամեն հինգերորդը կաշառք է տալիս: Այս մասին հայտնում
է թուրքական «kanalb» լրատվական կայքը` վկայակոչելով միջազգային անկախ
հետազոտողների հրապարակած արդյունքները:
Ըստ աղբյուրի` սոցհարցմանը մասնակցած Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին մտածում է, որ երկրում ավելացել է անօրինկանությունը: Իսկ երբ փորձել են դասակարգել կոռուպցիայի տարածվածությունը, ըստ հերթականության, առաջին հորիզոնականներում հայտնվել են քաղաքական կուսակցությունները: Այնուհետև` մամուլում, կրթական և առողջապահական հաստատություններում, պետական հիմնարկ-հաստատություններում: Ցուցակում տեղ են գտել նաև դատարանները, առողջապահական հաստատություններ և բանակը:
Հարցման ենթարկվածների 21 տոկոսը նշել է, որ տվել է կաշառք: Սա նշանակում է, որ Թուրքիայում միջին հաշվով ամեն 5-րդ մարդը կաշառք է տալիս` փորձելով լուծել իր մասնավոր խնդիրները:
Նշվում է, որ կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունը մշակի կանխարգելիչ մեխանիզմներ, իսկ հասարակությունն էլ խուսափի կաշառք տալուց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |