Հասարակական08:05, 11 Հուլիս 2013
Զոհված ցուցարարի մահը բողոքի նոր ալիք է բարձրացրել Թուրքիայում

Թուրքիայի հիվանդանոցներից մեկում 19-ամյա ցուցարարը մահը հանրային դժգոհության նոր ալիք է բարձրացրել: Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանության համար կազմակերպված բողոքի միջոցառումներից մեկի ժամանակ դաժան ծեծի ենթարկված, այնուհետև հիվանդանոցում մահացած երիտասարդ ակտիվիստ Ալի Իսմայիլ Քորքմազի հիշատակին նվիրված մի շարք հանրահավաքներ են եղել Թուրքիայի տարբեր վայրերում:
Մասնավորապես
Ստամբուլի Քադըքոյ հրապարակից հարյուրավոր քաղաքացիների բողոքի քայլերթի են դուրս
եկել: Ցուցարարները վանկարկել են «Ամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ պայքար է», «Ուս
ուսի` ֆաշիզմի դեմ», «Սա դեռ սկիզբն է, պայքարը շարունակվում է» կարգախոսներ:
Պաշտոնական տվյալներով` վերջին շրջանում Թուրքիայում կազմակերպված բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 5-ի, որոնցից 4-ը շարքային քաղաքացիներ, իսկ 1-ը ոստիկանության աշխատակից է եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |