Հասարակական16:31, 11 Հուլիս 2013
Ռասիստական գրառումներ կատարած թուրք մարզիկը շարունակում է պարգևներ ստանալ

Թուրքական
«Հաբերգազեթե» էլեկտրոնային լրատվականում հրապարակված հոդվածից պարզ է դառնում, որ Ստամբուլի Գեզի զբոսայգու ցուցարարների
վերաբերյալ թվիթերյան հաշվից ռասիստական և
վիրավորական բնույթի գրառումներ կատարած թուրք հայտնի ըմբիշ Ռըզա Քայաալփը
շարունակում է պարգևատրումներ ստանալ:
Քայաալփը, ում վերոնշյալ սկանդալային գրառումներից անմիջապես հետո
Թուրքիայում կազմակերպված Միջերկրածովյան սպորտային խաղերի բացման արարողության
ժամանակ ընձեռվել էր թուրք մարզիկների առջից քայլելով այդ երկրի դրոշը տանելու
պատիվը, այս անգամ արժանացել է մեկ այլ պատվի:
Այս անգամ վերջինս նկարահանվել է Թուրքիայի սպորտի և
երիտասարդության նախարարության կողմից նկարահանված երեխաների շրջանում սպորտը
պրոպագանդող հոլովակում: Հոլովակի մեջ նրա հետ ըմբշամարտող երեխայի կողմից նա
անվանվում է հսկա, թագավոր և այլն:
Թերթը, առանց
խմբագրելու, ներկայացրել է նաև մարզիկի
կատարած գրառումները, ինչը ներկայացված է ստորև.
«Ասպարեզը թողել եք հայերին, Ալլահը թող ձեզ պատժի, ավազա՛կ ցուցարարներ»
«Հայաստանի ժողովուրդը
տոնակատարության մեջ է Թաքսիմը զավթելու և Թուրքիան հեշտությամբ վիրավորելու համար»
«Ձեր կատարած գործն է, հայրենիքի
դավաճաննե՛ր, ռադ եղեք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |